Ինչպես հաղորդում է rt.com-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր է ընդհանրապես արգելվի պոռնոինդուստրիան, եթե երկրի նախագահ ընտրվի հանրապետական Ռիկ Սանթորումը, քանի որ նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում օրենքով արգելել նմանատիպ հոլովակների առկայությունը ԱՄՆ-ի տարածքում: Նա մասնավորապես ասել է, որ Ամերիկան ամբողջությամբ ողողված է պոռնոգրաֆիայով, եւ որ նման ֆիլմերը մեծ ազդեցություն են ունենում դեռահասների, ինչպես նաեւ՝ հասուն մարդկանց վրա, ամբողջովին փոխում են նրանց մտածելակերպը, դարձնում ագրեսիվ, նպաստում ամուսնալուծությանն ու մարմնավաճաության աճին: Նախագահի թեկնածուի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվող աստղերի շրջանում, ինչի հետեւանքով նրանք տարբեր միջոցներով ուղերձ են հղել ամերիկացիներին, որպեսզի միանան իրենց, նաեւ մասնակցեն մայիսի 1-ին պլանավորած ինտիմ Ֆլեշ-մոբին: Ռիք Սանթորումը 7 երեխաների հայր է: Սակայն նա մոտ օրերս կարող է հրաժարվել իր թեկնածությունից, քանի որ իր դուստրը գտնվում է ծանր վատառողջ վիճակում:
Անդրանիկ Ջալալյան