Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է եւս երեք հորիզոնական եւ այժմ աշխարհում 47-րդն է: Վերջին ասուլիսներից մեկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ ինքը մեր ընտրանուն տեսնում է 20 ուժեղագույնների մեջ եւ այդ օրը հեռու չէ: Հավատում ենք ու հավատով սպասում:
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում մեր ընտրանու մրցակիցները նույնպես տեղերը փոխել են: Իտալիայի հավաքականը երեք աստիճան ետ է գնացել ու դուրս մնալով լավագույն տասնյակից` հանգրվանել է 12-րդ հորիզոնականում: Դրա փոխարեն TOP 10 է մտել 9-րդ տեղ բարձրացած Դանիան: Չեխիան նույնպես բարելավել է դիրքերը` տեղ զբաղեցնելով 26-րդ հորիզոնականներում: Դրա փոխարեն 96-րդ տեղում հայտնված Բուլղարիան է ցուցակում «վայր ընկել» ամբողջ 11 աստիճանով: Մալթան էլ այս ամիս 150-րդն է` մարտի 148-ի փոխարեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև