Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի մասին` «Խելոք գառը թող մի մոր կուրծք ուտի, բայց հստակ կողմնորոշվի, թե իր մայրն ով է»

Ապրիլ 11,2012 15:55

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանեց, թե ինչու է ինքը անպայման պահանջում, որ միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ Գագիկ Ծառուկյանը ստորագրի: Ըստ նրա, դրանով պարզ կդառնա, թե որ դաշտում է գործում ԲՀԿ-ն: Մեր հարցին, այսինքն եթե պարոն Ծառուկյանը ստորագրեց, ձեր տրամաբանությամբ նա ընդդիմությո՞ւն է դառնալու` Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չի դառնա, բայց դրանից հետո մենք կառաջարկենք այն մեխանիզմները, որով մենք կոնկրետ մտածում ենք իրականացնել ազատ ընտրությունների համար, օրինակ` աշխատանքային խումբ ձեւավորել ընտրակաշառքների, տարբեր ճանապարհներով քվե հավաքելու փաստերը քննելու համար: Թե չէ այսպես մի կողմից տեսնում ենք ստորագրություն, որ ուզում ենք նորմալ ընտրություններ անցկացնենք, մյուս կողմից, ժողովրդի դուռը ծեծում են, ասում են` անձնագրերդ տվեք»:

Մենք փորձեցիք ճշտել, Գավառում անձնագրերը հենց «Բարգավաճ Հայաստա՞նն» է հավաքել` Ռուբեն Հակոբյանը, շեշտելով, որ պատասխանատու է իր խոսքերի համար, ասաց` ԲՀԿ-ն եւ Հանրապետականը.«Իրենք անձնագրերն են հավաքում, մեկ օր հետո վերադարձնում, իսկ ՕԵԿ-ը Վայոց ձորում հեռախոսներ է նվիրում ու այդ մուրաբաները»:

Մեր դիտարկմանը, այդ դեպքում Ձեր կարծիքով Վարդան Օսկանյանն այստեղ ի՞նչ է անում` նա պատասխանեց, որ քաղաքական ուժեր կան` քաղաքական տեխնոլոգիաների մեջ մտնում են, մանեւրի դաշտ են ստեղծում. «Ճիշտ է, ասում են խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում, բայց այս 22 տարվա մեջ այնքան մոր կուրծք կերան, միշտ մնացին իշխանության մեջ, որ պետությունը այս վիճակում է: Մենք ասում ենք, որ խելոք գառը թող մի մոր կուրծք ուտի, բայց հստակ կողմնորոշվի, թե իր մայրն ով է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30