Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր- Պետրոսյանը չէր ասում` Գագիկ Ծառուկյանից բացի, մնացածն ավազակապետեր են»

Ապրիլ 11,2012 15:45

 Այսօր Քաղաքագետների միությունում միասնական շտաբի ձեւավորման հարցում ընդհանուր համաձայնության չգալով` «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հեռացավ` պնդելով, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն կուսակցությունների լիդերները: Լրագրողների հետ զրույցում պարոն Հակոբյանը այսպես բացատրեց իր այդ քայլը. «Ինձ համար ծիծաղելի են թվում բոլոր այն խոստումները, երդումները, որ կանցկացնենք ազատ, արդար ընտրություններ: Դրանք ծիծաղելի են եւ ժողովուրդն էլ մեզ վրա կծիծաղի, եթե տեսնի, որ մենք, իմանալով, թե ինչ է կատարվում՝ միասին հայտարարում ենք, որ պայքարում ենք ազատ, արդար ընտրությունների համար»:

Հարցին` մտավախություն չունե՞ք, որ էլի կասեն «Ժառանգությունը» ական էր ՀՀԿ-ի կողմից` դրված էս նախաձեռնության մեջ` նա պատասխանեց, որ նման մտավախություն չունի. «Այն քաղաքական ուժը, որն այս իրավիճակի համար ընտրում է չարյաց փոքրագույնը, նրանք պատրաստ չեն: Մեր երկրի այս իրավիճակի համար ամբողջ կոալիցիան է պատասխանատու եւ հայտարարում են, որ մեր թիրախը հանրապետականներն են, լրիվ պարզ է, որ ուրիշ նպատակ են հետապնդում: Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ասում` Գագիկ Ծառուկյանից բացի, մնացածը ավազակապետեր են: Ասում էր՝ բոլորն ավազակապետեր են: Ստացվում է, որ կոալիցիոն մյուս ուժերին թույլատրվում է անօրինական ճանապարհներով իրականացնել ինչ-որ քայլեր` ձայներ որսալու համար, ՀՀԿ-ին` ոչ»:

Հարցին` այսինքն` դուք պաշտպանում եք Հանրապետականի՞ն` պարոն Հակոբյանը հերքեց. «Չենք պաշտպանում, ասում ենք, որ երեքն էլ միասին նույն գծի վրա են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30