Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի պատասխանը՝ Գայանե Առուստամյանին. «Լավ է ինձ բռնցքամարտի մրցման չի հրավիրում»

Ապրիլ 11,2012 15:31

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի ուսումնասիրությունները պարզել են, որ թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվն ուռճացված է մի քանի հազարով: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են նաեւ ՀՀԿ-ից Ռուբեն Հայրապետյանն ու «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը:

Տիկին Առուստամյանը նաեւ ասաց, որ ընտրատարածքում իր միակ մրցակիցը Ռուբեն Հայրապետյանն է ու վստահեցրեց՝ իր ընտրողները ողջամիտներն ու ողջերն են, իսկ Ռ. Հայրապետյանինը՝ մեռյալներն ու հանրապետությունից բացակայողները: Հետո էլ բանավեճի հրավիրեց իր միակ մրցակցին:

Կընդունի՞ բանավեճի հրավերը, թե՞ ոչ՝ Ռուբեն Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Բախտս բերել է որ բռնցքամարտի մրցման չի հրավիրել: Այդ Գայանեն երեւի հույսը դրել է շանտաժների վրա: Խորհուրդ կտայի՝ ազնիվ ընտրապայքարի մասնակցի, իր ծրագրերը ներկայացնի, եթե այդքան շնորհք ունի՝ իր կուսակցությունը ներկայացնող բանդայի ծրագրերը… Իրեն կոչ եմ անում քաղաքակիրթ ընտրության գնալ եւ ոչ ինտրիգների: Պարզ է, որ այդ ընտրատարածքում իրեն ոչ ոք չի ճանաչում, իրեն բանի տեղ չեն դնելու, հիմա փորձելու է իմ հաշվին, ինձ վարկաբեկելու հաշվին հեղինակություն ձեռք բերի, չարաչար սխալվում է»:Ruben Hayrapetyan

Իսկ տիկին Առուստամյանին մրցակից համարու՞մ է հարցին, պարոն Հայրապետյանն ասաց, որ ընտրության յուրաքանչյուր մասնակցի իրեն մրցակից է տեսնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30