Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիան մեկնելու է Թուրքիա Եվրոպայի առաջնությանը և Եվրոպայի գավաթին մասնակցելու:Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 16-ից մինչև 22-ը:
«Մենք ամեն ինչ կանենք,որպեսզի լավագույնս ներկայանանք «Եվրոպայի գավաթին»,չմոռանանք, որ մեկնում ենք Թուրքիա»,- նշում է ֆեդերացիայի համանախագահ Արտակ Բրուտյանը:
Հայաստանը ներկայանալու է 13 մարզիկներով, որոնք, ըստ Արտակ Բրուտյանի, ունեն բոլոր նախադրյալները հաղթելու համար:
Անահիտ Մանուչարյան
Հ.Գ.Մուայ Թայը (Muay Thai) թաիլանդական մարտարվեստ է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին: Հայաստանը նույնպես դուրս չի մնացել «մուայթայական» մշակույթից: Բոլորովին վերջերս՝ 2011 թ. փետրվարին, մեր երկրում պաշտոնապես բացվեց Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիան՝ Արսեն Ասատրյանի նախագահությամբ: