Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթության և գիտության հարցերը` կարևորագույն առաջնահերթություն

Ապրիլ 11,2012 15:15

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Oրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպումը կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ էր:

Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր խոսքում նշեց, որ 2003թ. ի վեր «Օրինաց երկիր» կուսակցությունը, կրթության և գիտության ոլորտի զարգացման հարցերը մշտապես պահելով իր ուշադրության կենտրոնում, հանդես է եկել որպես մի շարք օրենքների հեղինակ և համահեղինակ, այդ թվում` նախադպրոցական կրթության մասին, արհեստագործական կրթության մասին, միջին մասնագիտական կրթության մասին, բուհական, հետբուհական կրթության մասին օրենքները:

Կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դեզի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց այս ուղղությամբ իրականացված աշխատանքի կարևոր նշանակությունը, որի արդյունքում իրավական, սոցիալական պաշտպանվածության տակ առնվեցին նախադպրոցական հիմնարկները, դպրոցները, բուհերը, գիտական հիմնարկները:

“«Օրինաց երկիր» կուսակցությունն իր քաղաքական ողջ պատմության ընթացքում քաղաքական գերակայություն է համարել կրթության և գիտության ոլորտի հիմնախնդիրները ”,-ասել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «Օրինաց երկիրը» բացառիկ է ՀՀ Ազգային ժողովում կրթության և գիտության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների թվով, որոնց մի մասը քվեարկվել և ընդունվել են, իսկ մի մասը պիտի դառնան օրենք ապագայում”:

Կուսակցությունն այսուհետ ևս իր ուշադրության կենտրոնում է պահելու կրթության և գիտության հիմնահարցերը` այստեղ ևս առաջարկելով մի շարք գործուն քայլեր և նորարարություններ ընդգրկող առանձին լայնածավալ ծրագիր:

Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` սոցիալական գործոնով պայմանավորված` անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծավալները Հայաստանում պետք է մեծացնել: Անհրաժեշտ է այս ոլորտում նույնպես կիրառել նորարարական մոտեցումներ, ինչպես օրինակ կուսակցության կողմից առաջարկվող բուհական կարիերայի կենտրոնների ստեղծումն է օրենքի ուժով, ինչը հնարավորություն կտա ապահովել բուհ-տնտեսություն կապը, և առաջարկվող մասնագիտությունները համապատասխանեցնել շուկայի պահանջների հետ:

“Օրինաց երկիր” կուսակցությունը առաջ է քաշում ոլորտում աշխատող մարդկանց սոցիալական հարցերի արմատական լուծում` առաջարկելով ստեղծել պետական ծառայության նոր տեսակ` բյուջետային ծառայություն, որում ընդգրկված կրթության և գիտության ոլորտի աշխատողները կստանան իրավական, նյութական և սոցիալական երաշխիքներ:

Գիտության ոլորտում «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է մշակել հատուկ ռազմավարություն` շեշտը դնելով ճշգրիտ գիտությունների զարգացման վրա: Կուսակցության մոտեցմամբ` գիտության ֆինանսավորման ծավալների ավելացումը պետք է լինի կատարված աշխատանքի դիմաց` գիտական աշխատանքներ, հետազոտություններ, վերլուծություններ` անցնելով արդյունքի վրա միտված քաղաքականության:

ՕԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30