Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ այս ԱԺ-ն վատն է

Ապրիլ 11,2012 14:58

Արմավիրի մարզի Փարաքար եւ Էջմիածին համայնքներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց Հանրապետական կուսակցությանը վստահելով՝ ձայն տալ նաեւ թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանի օգտին: Երկու տեղում էլ նախագահի այս կոչին հետեւեցին ծափերն ու ուռաները: Ի դեպ, հավաքների ժամանակ, ի թիվս ՀՀԿ-ի դրոշների, վեր էին պարզված նաեւ Սեյրան Սարոյանի նախընտրական պաստառները՝ «Դեպի հաջորդ հաղթանակ» կարգախոսով:

«Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, որ այս Ազգային ժողովն ավելի վատն էր, քան նախորդը: Ինչո՞վ էր վատը. օրենքնե՞ր չի ընդունել, մեր երկիրը չի՞ զարգացրել»,- ասաց ՀՀԿ նախագահը՝ ընդունելով, որ խնդիրներ կան եւ ամեն նոր Ազգային ժողով պետք է ավելի լավը լինի:

Նախագահը չբացառեց, որ անցած տարիներին իշխանությունը կարող էր ավելի լավ աշխատել: Ասաց, որ ընդունում է այդ առիթով հնչած քննադատությունները ու հավելեց. «Բայց դա չի նշանակում, որ եթե ուրիշները լինեին՝ ավելի լավ կաշխատեին»:

Ասաց, որ անցած տարիներին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները շատ էին ու իշխանությունից շատ ջանք պահանջվեց:

Նախագահի նախընտրական հանդիպումները շարունակվեցին Մեծամորում, ապա մարզկենտրոն Արմավիր քաղաքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30