Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ինձ համար միակն էր ու անկրկնելին»

Ապրիլ 11,2012 15:00

Սեր, երեք տառից ծնված: Մի բառ,  որն իր մեջ անսահմանություն է պարունակում: Սրտեր գերող ու խորտակող մի բառ` ընդամենը երեք տառ: Երբևիցե մտածե՞լ եք, որ այդ երեք տառից կազմված զգացմունքը կարող է ձեզ կյանքի կոչել, կամ էլ հեռացնել կյանքից: Կարծում եք անհնա՞ր է, բայց անհնար ոչինչ չկա: Սերը թակարդ է, որի ճիրաններում անմիջապես կորցնում ես բանականությունդ, իսկ երբ սթափվում ես, արդեն ուշ է լինում,շա~տ ուշ: Այդ ժամանակ ես միայն հասկանում, որ հանուն սիրո զոհել ես ամեն ինչ և պատրաստ էիր զոհելու նաև կյանքդ, իսկ ափսոսել դրա համար, թե ոչ` մտածեք ինքներդ:
… Ու մի պայծառ առավոտ վերադարձավ նա գյուղից: Սիրտը վկայում էր, որ արտասովոր բան է լինելու իր հետ: Նա կենսախինդ ու չարաճճի աղջիկ էր` իմ կողմից շատ սիրված: Կատարվեց այն, ինչ կանխազգում էր: Նրա առաջ բացվեցին մինչև այդ փակ դռներ ու ճանապարհաններ: Նա հերթով բախում էր այդ դռներն ու քայլում ճանապարհներով: Այդ դռներից մեկի հետևում էլ թաքնված էր սերը և այդ ճանապարհներից մեկն էլ նետեց նրան առաջին սիրո գիրկը: Երբ հանդիպեցին այդ երկու օտար և միևնույն ժամանակ ծանոթ հայացքները, նրանց աչքերում կարծես մի-մի արեգակներ շողային: Սիրահարի բերկրանքն անհնար է նկարագրել, անհնար է վերապատմել, այն կարող է հասկանալ միայն նա, ով ապրել է այդ զգացումը: Անհանար է նկարագրել այդ անարատ ու սքանչելի պատանի էակների բառերը, հայացքները, ձեռքերի սեղմումը… Նրանց անբիծ հոգիները միախառնվում էին, ինչպես երկու վճիտ աղբյուր, չփոխելով ո՜չ իրենց հատկությունները, ո՜չ գույնը: Նրանք առաջին անգամ զգացին՝ ի՞նչ է սերը` ուժեղ, իսկական սերը, քնքուշ ու խորը, այնքան սպասված, բայց դեռևս չճաշակած:
Հիացմունքի արժանի հրապուրիչ ժպիտով աղջնակն էլ չուներ սեփական կամք, չուներ ինքնուրույնություն: Անողոք կրքի մեջ նա իր սիրուն կտար իր ամբողջ կյանքը, հոդու ամբողջ ուժը: Երիտասարդը իր սրտի միակ տերն էր: Մի՞թե աշխարհում գոյություն կունենար մի այնպիսի ուժ, այնպիսի կամք, իշխանություն, որը բաժաներ նրանց միմյանցից: Տղայի հայացքը, մի խոսքը, շարժումը ամենազոր էին թվում ու կարող էին խորտակել բոլոր խոչնդոտները, որ բաժանում են նրան սիրելի պատանուց: Աղջիկը շշնջում էր, թե. « Ուզում եմ լինել քեզ համար ամեն ինչ ամբողջ աշխարհում, ինչպես դու ես ինձ համար: Ես ամեն ինչ կթողնեմ, ամեն ինչից կհրաժարվեմ, վազելով քեզ մոտ կգամ, քո ձեռքը կտամ իմ սերը, պատիվը, կյանքը: Բայց դու էլ պետք է ինձ սիրես, եթե ոչ, նայիր սրտիս մեջ ու կտեսնես այնպիսի անձնվեր պաշտամունք, որ անտարբեր մնալ չես կարող »: Անվերջ խոսում էր նա` անզոր լինելով հաղթահարել իր զգացմունքը: Նրանք նայում էին միմյանց մի տեսակ ինքնամոռացման մեջ. դա երկու հրեշտակների հանդիպում էր: Այդպիսի պահերը չեն կրկնվում: Այդ երանելի պահերին երիտասարդը մեծ, սևորակ աչքերով նայում էր իր երազների տիրուհուն, նա ցանկանում էր վերադառնալ իրականություն և արտահայտվել, բայց բանականությունը միշտ զիջում էր սրտի ձայնին: Նա հակասական մտքերի ճնշման տակ ուզում էր դուրս մղել սերն իր սրտից, նա բացահայտ մարտ էր մղում ինքն իր հետ` մտածելով. «Մի՞թե սերը հանցագործություն կամ մոլորություն է, մի՞թե մենք ազատ չենք սիրո և ատելության մեջ: Ինչու՞ սիրտս բացեցի քո առաջ, երբ դու իմը չես լինելու, բայց ես հանդգնում եմ սիրել քեզ, հանդգնում եմ մտածել, որ դու իմը կլինես: Ես սիրո կանթեղն այնքան բարձր կբռնեմ, որ կեղտը չի կարող դիպչել նրան: Դու լի ես կյանքով, ու ես կարող եմ ամեն օր հիանալ քեզանով: Ամեն առավոտ, երբ այնտեղ, երկնքում ծագի արևը, դու լույս կանես ինձ այստեղ` երկրի վրա: Դու անուրջներիս մարմնավորումն ես… Ես սկսում եմ ավելի խորը ճանաչել կյանքն ու ճաշակում եմ նրա ամբողջ դառնությունը» :
Երկար լռությունից հետո նա սկսեց խոսել` զգալով, թե ինչպես է սիրտն ակամայից այրվում գեղեցկուհի աղջնակի մեծ սիրո կիզիչ հնոցում: Գլուխը թափահարեց կախարդանքը ցրելու համար և ասաց. «Դու իմ անաղարտ գոհարն ես, ես ցանկանում եմ ստանալ քո սիրտը որպես պարգև, ես չեմ ցանկանում գողանալ այն: Իմ սերը անպաճույճ է և խոսում է պարզ լեզվով: Վայրենի մարդը սիրո կախարդական ազդեցության ներքո փոխվում, ազնվանու և ավելի համակրելի է դառնում: Գազաններն ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է և դրանով այժմ ես որոշվում եմ գազաններից: Կապույտ ֆոնի վրա ավելի գեղեցիկ են թվում սքանչելի բնապատկերները, բայց թերևս կսկսես ատել ինձ այնքան ուժգնորեն, որքան հիմա սիրում ես» : Աղջիկը գեղանազ շարժումով մատը դրեց սիրածի շուրթերին` չթողնելով, որ երիտասարդը շարունակի խոսքը: Նա ավելի գունատվեց, քան գունատվում է դատապարտյալն իր մահվան դատավճիռը լսելիս: Նա նույնպես մտածում ու գիտակցում էր այն, ինչ երիտասարդն էր փորձում հասկացնել իրեն: Աղջկա գունաթափ շուրթերին ծաղկեց մի աստվածային թովիչ ժպիտ, և նա ճարպկությամբ ազատվելով հուզմունքից արտասանեց. «Մեր ամուսնությունը կհամարեին անհավասար, պարզապես հրեշավոր: Միայն վիշտը կսովորեցնի մեզ ապրել…»:
Ու նրանք բաժանվեցին…
Ներեցեք, բայց համարձակությունս չի հերիքում, որ պատմեմ բաժանման ատելությամբ ու սիրով լեցուն պահերի մասին: Եվ ճիշտ է, որ մեր հասակում սիրելու փափագը սիրո տեղ են դնում, բայց մի՞թե սա իսկական սեր չէր… Ու եթե հիմա դուք հարցնեք, թե նրանք ինչ են զգում, երիտասարդը կպատասխանի. «Այդ աղջիկն ապրում է իմ հոգում որպես հիշողություն միայն, աղոտ, փայլկտացող տեսիլք», իսկ աղջիկն ամբողջ հոգով տրվելով հիշողությանը` լիակատար անկեղծությամբ կշշնջա. « Նա ինձ համար միակն էր ու անկրկնելին»:

 

Մալվինա Մալոյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30