Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի-փոստատարները կվերահսկեն ընտրությունները, իսկ թումանյանական ընթերցումները՝ նվիրված կլինեն 5000-անոց ընտրակաշառքներին

Ապրիլ 11,2012 14:34

Ընտրություններից առաջ ծնվել են տարաբնույթ քաղաքացիական նախաձեռնություններ՝ վերահսկելու ընտրությունների անցկացման գործընթացը: Այդպիսի նախաձեռնություններ են «Ընտրությունների փոստատար. 2012թ. խորհրդարանական ընտրություններ» ու «Արվեստ և մշակույթ» ծրագրերը: Առաջինի շրջանակներում 7 փոստատարներ գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր՝ պարզելու բնակչությանը հուզող հիմնախնդիրները: «Ընտրությունների փոստատար. 2012թ. խորհրդարանական ընտրություններ» ծրագրի տնօրեն Սոնա Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրները հիմնականում սոցիալական բնույթի են.

«Սոցիալական բնույթի խնդիրներն այնքան շատ են, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնախնդիրներն արդեն այն կարևորությունը չունեն, որքան օրվա հացի խնդիրները»: Հետաքրքրվեցինք՝ այս դաշտում հնարավոր կլինի՞ ունենալ արդար ընտրություններ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Հնարավոր է, բայց դրա համար քաղաքական կամք է հարկավոր: Արդեն քաղաքական կամքի բացակայությունը տեսնում ենք ընտրական վարչական ռեսուրսի չարաշահման օրինակով, կան ընդամենը քաղաքական խոստումներ, դեկլարատիվ բնույթի հայտարարություններ»:

«Արվեստ և մշակույթ» ծրագիրը ներկայացնող Հովհաննես Մարգարյանի հետ զրույցում էլ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կգնահատի մշակույթի գործիչների կուսակցականացումը, կամ այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելը: Նա ճշգրտեց, «Ոչ բոլորն են, այլ համապատասխան արվեստագետներ»: Այնուհետև շարունակեց.«Եթե արվեստագետը քաղաքականորեն է անում իր գործը, դա նպաստում է քաղաքական հասարակության կայացմանը: Իսկ կուսակցականացմանը կողմ չեմ»: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն թումանյանական ընթերցումներ, որոնք ոչ մի կապ չեն ունենա Թումանյանի հետ, այլ այդ ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ ընտրակաշառքների և այլ բացասական երևույթների հետ կապված:

Հ. Մարգարյանը զրույցի վերջում նշեց. «Մենք ոչ թե անում ենք արվեստի գործ, այլ ուզում ենք ասել, որ իշխանությունն է անում արվեստի գործ՝ հանձինս այս ընտրությունների: Դա արվեստի գործ է այն իմաստով, որ ոչ ռեալ ընտրութուններ են: Մեր ասածն այն է, որ եթե իշխանությունների արածը դիտարկենք որպես արվեստի գործ, այն լավը կլինի, իսկ որպես իրականություն՝ դժբախտություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30