Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամուսինների մանկապարտեզ եւ սուրբզատիկյան ձու

Ապրիլ 11,2012 14:31

Գերմանիայի Համբուրգ քաղաքում գործում է մանկապարտեզ, որը ստեղծվել է հատուկ տղամարդկանց համար: Այժմ Համբուրգում ապրող կանայք կարող են իրենց ամուսիններին տանել մանկապարտեզ, իսկ իրենք գնան գնումների կամ որեւէ այլ տեղ, հարկավոր է միայն չմոռանալ ու ժամը 6-ին վերադառնալ ամուսնու ետեւից, իսկ մինչ այդ` նրանc կկերակրեն, կտրամադրեն բազմաժանր գրականություն, ինպես նաեւ` տարբեր վիդեոխաղեր` ընդամենը 10 եվրոյի դիմաց: Ինչպես նշում է mybiz.ru կայքը, մանկամսուր հաճախողները գտնվում են կայուն հոգեբանական վիճակում:

Նորվեգիայի հյուսիսում կա մի խանութ, որն  ինչքան էլ որ տարօրինակ հնչի, աշխատում է ինքնասպասարկումով, առանց որեւէ վաճառողի: Ամբողջ գործընթացը տեղի է ունենում այսպես. գնորդը, մտնելով խանութ, կատարում է իր գնումները, ապա վճարում խանութում տեղադրված կասայի մեջ, իսկ իր մանրը վերցնում հատուկ մանր գումարների համար նախատեսված տուփից: Խանութում վաճառվում են տարբեր տեսակի ապրանքներ, շորեր, սննդամթերք եւ այլն: Ամեն ինչ կատարվում է բացառապես փոխադարձ վստահության հիմքի վրա ու մինչ այժմ դեռեւս չի գրանցվել գողության կամ խարդախության որեւէ դեպք: Հայտնում է` bigpicture.ru-ն:

«Պապարացի» բառն առաջացել է 1960թ.-ին նկարահանված Ֆեդերիկո Ֆելինինիի «Քաղցր» կյանք ֆիլմի կերպարներից մեկի անունից: Ֆիլմի գլխավոր հերոսի ընկերոջ անունը Պապարացո էր, ով լուսանկարիչ էր: Հետագայում բառը, մասամբ փոփոխվելով, դարձավ պապարացի: Սակայն պապարացիները, ովքեր միտված են լուսանկարելու հայտնի մարդկանց՝առանց նրանց թույլատվության, եղել են դեռեւս 1930-ական թվականներին՝ հատկապես Գերմանիայում: Ի դեպ՝ «paparazzi» բառը ի սկզբանե թարգմանաբար նշանակել է «աներես մժեղ»: Իմացա krasarossii.ru կայքից:

Վերջերս նշվեց սուրբ զատիկի տոնը, ինչի հետեւանքով ստեղծվեց աշխարհի ամենամեծ սուրբզատիկյան, սակայն շոկոլադե ձուն ու գրանցվեց գինեսի ռեկորդների գրքում: Ձուն տեղադրվել է արգենտինական Սան Կարլոս դե Բարիլոչե քաղաքի կենտրոնում: Մասնագետներին պահանջվել է 2 շաբաթ` ստեղծելու 4 տոննա քաշով ու 8,5 մետր երկարությամբ ձուն: Տոնը քաղաքի բնակիչների համար համընկավ 1969թ.-ից նշվող շոկոլադե տոնի հետ, ինչի հետեւանքով ձուն պատված էր շոկոլադով: Տեղեկացա topsy.comից:

Գոյություն ունեն վարդագույն փղեր, որոնք ապրում են բիրմինյան կենդանաբանական այգիներից մեկում: Նրանք գրեթե ոչնչով չեն տարբերվում սովորական փղերից, սակայն առավել շատ են սիրում ջուր: Հղումը`zoopark.su

Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Գի դը Մոպասանը մեկն էր այն քիչ մարդկանցից, ում նյարդայնացնում էր Էֆելյան աշտարակը,-գրում է newlibrary.ru-ն: Չնայած դրան, նա գրեթե միշտ ճաշում էր աշտարակի առաջին հարկում գտնվող ռեստորանում: Այն հարցին, թե ինչու է Մոպասանը ճաշում աշտարակի ռեստորանում, եթե ատում է այն, մեծ գրողը պատասխանել է. «Դա միակ վայրն է Փարիզում, որտեղից չի երեւում Էֆելյան աշտարակը»:

Իհարկե շատ կան թանկարժեք շամպայներ, սակայն դրանց ցուցակը գլխավորում է Pernod-Ricard Perrier-Joet-ը:  Խմիչքն ունի սահմանափակ քանակը` 100 արկղ, 12-ական շշերով: Արժե 275,000$:

Ամենաթանկ օղու անունն է Պրիմադոննա (Diva). Ստեղծվել է Շոտլանդիայում, արժե 1 060 000 $:

Isabella’s Islay՝  ամենաթանկ վիսկին աշխարհարհում:

Դե իսկ աշխարհի ամենաթանկ  խմիչքը 43,68 միլիոն $ արժողությամբ հանդիսանում է D’Amalfi Limoncello Supreme լիկյորը, որի միայն վերեւի հատվածը զարդարված է 18.5 կարատանոց ադամանդով:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30