Առաջիկա ընտրությունների ժամանակ միջազգային հեղինակավոր Gallup ընկերությունը մտադիր է առաջին անգամ Հայաստանում էքզիթ փոլ անցկացնել:
«ՉԻ»- Հիշեցնենք՝ էքզիթ փոլն այն է, երբ ընտրատեղամասերից դուրս եկած քաղաքացիներին հարցնում են, թե ո՞ւմ են ընտրել: Ընդ որում՝ միջազգային այդ կազմակերպությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել «Արմենիա» հեռուստաընկերության հետ, ինչը ենթադրում է, որ էքզիթ փոլը պիտի անցկացվի տեսախցիկների ներկայությամբ: Դա իր հերթին նշանակում է, որ էքզիթ փոլի արդյունքները քոռ կոպեկի արժեք չունեն, որովհետեւ ընդդիմությանը ձայն տվածներից քչերը կհամարձակվեն տեսախցիկների առջեւ հայտարարել, որ ՀՀԿ-ին ձայն չեն տվել (հազար ու մի հարց կա, ու շատերը կգերադասեն «շառից-փորձանքից հեռու» մնալ): Այլ կերպ ասած՝ կստացվի, որ Gallup ընկերությունն իր էքզիթ փոլով անկախ իրենից նպաստում է, որ կեղծված ընտրությունների արդյունքներն ավելի արժանահավատ դառնան: Ընդ որում՝ մեղավորն այդ ընկերությունը չէ, մեղավորը Հայաստանում ստեղծված վիճակն է, որտեղ իշխանություններն ընկալվում են որպես «շառ ու փորձանք»:
«Չորրորդ ինքնիշխանություն»