«Մեզ լոդրության մեջ չեն կարող մեղադրել, մենք երբեք այդպիսին չենք եղել»,- Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում էջմիածնեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հավաքվածներին կոչ արեց ակտիվ լինել. «Ձեր հրաշալի քաղաքապետից ու նրա միջոցով մեր կառավարությունից ավելին պահանջեք»: Նա ասաց նաեւ, որ անցած 4-5 տարիները եւ ներքին, եւ արտաքին քաղաքական զարգացումների առումով շատ ծանր են եղել. «Հիմա շունչներս տեղն է եկել»: Սերժ Սարգսյանը խոստացավ աշխատել առավոտից իրիկուն եւ նույնը պահանջել իր թիմակիցներից:
Նախագահները խոսք ուղղեց նաեւ իր ընդդիմախոսներին. «94-95-96 թվականները հիշեք, կարելի է ասել, որ այն ժամանակ լավ էր: Բայց եթե քննադատաբար չմոտենանք խնդիրներին՝ ոչինչ էլ չենք կարող փոխել:
Նախագահը գովեստի խոսքեր հնչեցրեց պաշտոնաթող գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հասցեին: Շատ գովել չուզեց, «որ չստացվի իրենք ՀՀԿ-ին են սատարում, ես իրենց եմ գովում»: Ասաց, որ ինքը գեներալ Մանվելի հարցում չի սխալվել. «Շնորհակալ եմ, Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ