Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառայությունից դուրս են գալիս, չնայած վարկերի տակ են

Ապրիլ 11,2012 12:13

Ադրբեջանի հետ սահմանը հսկող տավուշցի պայմանագրային զինծառայողներից շատերը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հրաժարվում են դրանք երկարաձգել: Դա այն դեպքում, որ զինծառայողներից շատերը ֆինանսական վատ վիճակում են, բանկերում վերցրած վարկերի «տակ են»:

Պայմանագրային զինծառայողներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ ապրիլի 1-ից շուրջ 15 տոկոսով ավելանալու են մարտական ծառայության համար տրվող գումարները: Սակայն դա էլ չի հրապուրում: Պայմանագրային զինծառայողներից շատերը միջին տարիքի մարդիկ են, եւ չեն համակերպվում ռազմական հաճախակի վարժանքներին:

Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, սակայն պայմանագրային զինծառայողները զբաղվածության պատճառով չեն կարողանում մշակել իրենց հողամասերը: Այս ամենին գումարվում են մարտական դիրքերում առկա բազում վտանգները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30