Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են զինծառայողների կատարած գողությունները

Ապրիլ 11,2012 11:50

Իջեւան քաղաքում ավտոմեքենաների վերջին շրջանում կատարված 3 գողություններից 2-ը բացահայտվել են: Դրանց հեղինակները զինծառայողներ են: Նախկինում հայտնել ենք, որ մարտի 28-ին Իջեւան քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Վահե Սերյոժայի Ճաղարյանը Իջեւանում գողացել է «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա, սակայն բռնվել է Իջեւանի ոստիկանության կողմից: Ձախողակ գողը պայմանագրային հիմունքներով հսկում է Վրաստանի հետ սահմանը: Նա ձերբակալված չէ:

Մարտի լույս 18-ի գիշերը Իջեւանում առեւանգվել է Ռոբերտ Միշայի Սաֆարյանին պատկանող «ՎԱԶ-21063» մեքենան: Իրավապահներից տեղեկացանք, որ նշված հանցագործությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 22-ամյա բնակիչ Գագիկ Հակոբի Մելքոնյանը: Վերջինս նախկինում դուրս է մնացել բժշկական համալսարանի երկրորդ կուրսից, հետո զորակոչվել որպես ժամկետային զինծառայող: Բերդի տարածաշրջանում ծառայության ժամանակ նա գողություն է կատարել, որպես պատիժ մեկ տարի ծառայել կարգապահական գումարտակում: Նա նաեւ մեղադրվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասից ինքնաձիգի եւ փամփուշտների գողության համար: Գ. Մելքոնյանը այս տարվա գարնանը պետք է զորացրվեր ժամկետային ծառայությունից: Նա կալանավորված է : Գործի քննությունը կատարում է ռազմական ոստիկանությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30