Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ես իմ մեջ այդ մարմինը չունեմ, որով նեղանամ»

Ապրիլ 11,2012 11:43

Հատված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հարցազրույցից:

 – Նախօրեին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրն էր, սակայն Դուք՝ որպես կուսակցության անդամ, ներկա չէիք առաջին քարոզարշավին, ինչն է պատճառը, որեւէ ներքին խնդի՞ր կա՝ կուսակցության հետ կապված։

– Ես արդեն վաղուց հայտարարել եմ, որ ես քարոզարշավներին այդքան մասնակցություն չեմ ունենալու եւ կարծում եմ՝ ոչ մեկի համար դա նորություն չէ։ Ես ուղղակի զարմանում եմ, որ նման անառողջ հետաքրքրություն կա՝ կապված իմ մասնակցության կամ բացակայության հեւո։ Կուսակցության որեւէ միջոցառմանը հնարավոր է՝ ես մասնակցություն չունենամ։ Նախորդ օրն էլ մեռելոց էր, ես մեռելոց էի գնացել, բայց ասեմ, որ զանգահարել եմ «Ժառանգություն» կուսակցություն եւ ասել, որ ես մեռելոց եմ գնում եւ չեմ կարող ներկա լինել քարոզարշավին։ Ընդհանրապես մեռելոցի օրն անում եմ այն, ինչը նախատեսված է։ Ես կարծում եմ արդեն ամեն ինչ ասել եմ, ես էլի եմ կրկնում, որ ես այդքան ակտիվ չեմ լինելու քարոզարշավին։

– Բայց ի՞նչն է պատճառը, որ նման որոշում եք կայացրել՝ կուսակցության համար կարետր պահին չլինել նրա կողքին, ակտիվ չլինել քարոզարշավներին։

– Ես արդեն հայտարարել եմ, որ սկզբունքորեն շատ չէ, որ ողջունում եմ կուսակցություն-հասարակություն դաշինքը, ես ավելի կողմնակից եմ մի կուսակցության, որը հասարակության հետ է։ Իսկ ինչ վերաբերում է իմ մարդկային հարաբերություններին եւ այլին, ուղղակի չի կարելի այդքան շահարկել, ես անպատասխան հարցեր չեմ թողել, ես միշտ էլ խոսել եմ, թե ինչու ներկա չեմ, ինչի հետ է կապված խնդիրըայս ամենի մեջ ինչ-որ անառողջ բաներ եմ տեսնում։ Ես կրկնում եմ, որ հնարավոր է՝ քարոզարշավին՝ որպես այդպիսին, ես չմասնակցեմ, մասնակցեմ այնքանով, որ հրապարակային չէ: Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանի քարոզարշավին ես կաշխատեմ իմ ուժերին ներածին չափով օգտակար լինել։

– Տիկին Ալավերդյան, ուզում եք ասել՝ նեղացա՞ծ չեք «Ժառանգություն» կուսակցությունից։

– Խնդրում եմ Ձեզ, ես իմ մեջ այդ մարմինը չունեմ, որով նեղանամ, հնարավոր է՝ ինձանից նեղացած մարդ կա, բայց ես չեմ կարող նեղանալ, ես բնավորությամբ նեղացկոտ չեմ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30