Լրահոս
Օրվա լրահոսը

Նվագախմբի տղաները՝ ՀՅԴ հանրահավաքում

Ապրիլ 11,2012 11:18

Երեկ Ազատության հրապարակում կայացավ ՀՅԴ-ի քարոզարշավային առաջին հանրահավաքը, որը բավական հետաքրքիր էր կազմակերպած։ Հրապարակում բեմ էր տեղադրված, որի վրա, բացի լուսաձայնային տեխնիկայից եւ մեծ էկրանից, նաեւ Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբն էր, որը ողջ հանրահավաքի ընթացքին ներկա էր։ Դաշնակցական բանախոսներից յուրաքանչյուրը բարձրախոսին մոտենում էր սիմֆոնիկի կողմից կատարվող որեւէ երաժշտության ներքո։ Իսկ ելույթների ժամանակ Երզնկյանը նստում էր բեմի վրա գտնվող աթոռին, բջջային հեռախոսի վրա ինչ-որ բան էր նայում, ելույթների ավարտին էլ նորից մոտենում էր նվագախմբին ու նորից երաժշտություն հնչեցնում։ Հանրահավաքի ավարտից հետո էլ տեղի ունեցավ համերգ, որտեղ նվագախումբը նվագակցեց դաշնակցական երգեր կատարող երգիչներին։

Թե ինչ քաղաքական արդյունքներ կտա այս նվագախմբային նորամուծությունը, դժվար է ասել։ Բայց որ համերգների խիտ գրաֆիկ չունեցող նվագախմբերն ու երգիչներն աշխատանքի նոր ֆրոնտ են ստանում, ակնհայտ է։ Հույս ունենք, սակայն, որ ընդդիմադիր Դաշնակցության հանրահավաքին ժիվոյ մուզիկա ապահովելու համար Երզնկյանը եւ նրա ղեկավարած՝ փաստացի պետական նվագախմբի անդամները զանգվածաբար չեն ազատվի աշխատանքից, եւ դա վկայությունը կդառնա այն բանի, որ Հայաստանն այլեւս ժողովրդավարական եւ ազատ մրցակցային երկիր է: Այնպես որ՝ նախազահ, մի՛ հանիր այս մարդկանց աշխատանքից։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30