Լրահոս
Օրվա լրահոսը

«Շմայսը» հրահանգ ունի արդար ընտրություններ անցկացնելու

Ապրիլ 11,2012 11:08

Քիչ հետո Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կսկսվի Հանրապետական կուսակցության նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը: Այս պահին այստեղ է մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, թիվ 19 ընտրատարածքում  մեծամասնական ընտրակարգով  Հանրապետականի կողմից առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը եւ ՀՀԿ ցուցակում ընդգրկված  Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը»:

«Ազատություն» ռադիոկայանի եւ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մովսիսյանը հավաստիացրեց, որ երկրի իշխանություններից հրահանգ են ստացել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու. «Մենք ուզում ենք երկիրը առաջ տանել, ոչ թե արջի ծառայություն մատուցելով  երկրի իմիջը գցենք: Դա չի լինի»:

Ի դեպ, կուսակցական եւ հանրապետության ղեկավարին դիմավորելու համար մարզային եւ տեղական իշխանությունները լավագույնս են պատրաստվել. նախընտրական որեւէ ատրիբուտիկա չի անտեսվել: Արդեն մեկ ժամից ավելի է՝ նախագահին դիմավորելու համար գույնզգույն փուչիկներով սպասում են անգամ տեղի մանկապարտեզի սաները: Էլ դպրոցական նվագախումբ, էլ դպրոցական պարային խումբ, Հանրապետականի զանազան ու բազմազան պաստառներ… Մարդիկ են բերվել անգամ հարակից գյուղերից: Այս պահին  Փարաքար գյուղում այնպիսի աշխուժություն է, ինչպիսին չի եղել թերեւս 2008-ի նախագահական քարոզարշավից մինչ օրս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30