Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները, մեկ է, աղտոտում են շենքերի պատերը

Ապրիլ 11,2012 10:52

 Այս օրերին քաղաքի առանձին հատվածներում կարելի է տեսնել «ԱԺ ընտրություններ-2012» մակագրությամբ սպիտակ ցուցատախտակներ, որոնց վրա քաղաքական տարբեր ուժեր իրենց նախընտրական պաստառներն են փակցնում։ Դա ավելի շատ արված է այդ պաստառները պատերին չփակցնելու համար, եւ որպեսզի բոլոր թեկնածուները հնարավորություն ունենան իրենց պաստառները փակցնել նույն վայրերում, սակայն դա էլ չի օգնում խուսափել պատերն աղտոտելուց։

Վերը նշված սպիտակ ցուցատախտակներին եւս երեւում է քաղաքական ուժերի անհամաձայնությունը։ Ճիշտ է, շատ տեղերում ցուցատախտակին տարբեր ուժերի պաստառները փակցվւսծ են կողք կողքի, սակայն որոշ տեղերում էլ՝ մեկը մյուսի վրա, կամ մի ցուցատախտակին մի կուսակցություն այնքան շատ պաստառներ է փակցրել, որ մյուսնեոի համար շատ քիչ տեղ է մնացել։

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեցինք պարզել, թե ինչպես է կանոնակարգվում նախընտրական պաստառները փակցնելու գործընթացը, ինչ սկզբունքով է բաշխվում, որ քաղաքական ուժին ինչքան հատված է նախատեսվում։ ԿԸՀ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է միայն արտաքին գովազդի համար նախատեսված տեղերը, եւ խոսքը վերաբերում է հիմնականում քաղաքում, ճամփեզրին տեղադրված մեծ գովազդային վահանակներին։ Իսկ ինչ վերաբերում է գովազդի համար նախատեսված մնացած տարածքներին եւ վահանակներին, ապա դրանց տեղերի հատկացմամբ զբաղվում են համայնքները եւ քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրում են պաստառներ փակցնելու գործընթացը եւ այսօր հավանաբար հանդես կգան հայտարարությամբ։ Սակայն պաստառները մեկը մյուսի վրա փակցնել չի կարելի, առավել եւս արգելվում է դրանք փակցնել պատերին։ «Առանձնացված հատվածներում մեկը մյուսի վրա փակցնողը կենթարկվի պատասխանատվության, քանի որ արդեն իսկ որեւէ բարեխիղճ գովազդատու փակցրել է իր գովազդը»,- ասաց Արթուր Գեւորգյանը եւ հավելեց. «Պատերին պաստառներ կպցնելու իրավունք առավել եւս ոչ ոք չունի։ Շենքերը բաժնային սեփականություն են, եւ այդ բաժնային սեփականատերերից յուրաքանչյուրի համաձայնությունը պետք է ունենան՝ շենքի պատին ինչ-որ բան փակցնելու համար՝ լինի դա քաղաքական, թե այլ կարգի գովազդ»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30