Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ի ընտրությունից հետո որևէ բովանդակային փոփոխություն չկա հանրությանն ուղղված տեքստերում

Ապրիլ 11,2012 10:53

Արդեն երեք օր է, ինչ մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավը, և առաջին երեք օրերի ընթացքում դեռ որևէ քաղաքական ուժ որևէ անակնկալ չի մատուցել հանրությանն ու մրցակիցներին: Բոլորը մեկնարկել են ստանդարտ բովանդակությամբ, գուցե փոքր-ինչ ձևաչափային փոփոխություններ անելով, որոնք սակայն, ըստ էության, նույնպես էական չեն: Եվ այդ ստանդարտ մեկնարկը, կարծես թե, որևէ կերպ չի ներդաշնակվում այն պատմականության և ճակատագրականության հետ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը վերագրում են խորհրդարանի ներկայիս ընտրությանը: Դա, թերևս, խոսում է այն մասին, որ հոգու խորքում բոլոր մասնակիցները ընթացիկ խորհրդարանի ընտրությունն ընկալում են սովորականի պես՝ որպես իշխանության վերաբաշխման հերթական մի փուլ, որում փորձում են հնարավորինս հաջողակ գտնվել:

2008 թվականի նախագահի ընտրությունից անցել է չորս տարի, այդ ընթացքում էապես փոխվել են ոչ միայն հայաստանյան իրողությունները, այլ նաև համաշխարհային իրավիճակը, բայց այդ ամենը որևէ բովանդակային և հստակ արտացոլում չի գտել հանրությանն ուղղված տեքստերում, որ մատուցում են քաղաքական ուժերը: Հրապարակվում են ծրագրային հիմնադրույթներն ու գաղափարական մոտեցումները, ու դեժավյուի զգացում է՝ որ այդ ամենը մենք մի անգամ էլ լսել ու տեսել ենք, ու մեր կյանքը այդ ամենից ոչնչով չի փոխվել, ոչնչով չի փոխել իշխանությունը, իշխանությանը չի փոխել ընդդիմությունը: Եվ մեղմ ասած` մեծ են կասկածները, որ այս անգամ էլ կլինի նույնը, եթե ինչպես քաղաքական ուժերը, հասարակությունն էլ ներկայիս ընտրական գործընթացին մոտենա սովորականի պես: Գոնե հասարակությունը պետք է այլ, փոքր-ինչ անսովոր մոտեցում ցուցաբերի այս անգամ, փոքր-ինչ սկզբունքային մոտեցում, պահանջկոտ մոտեցում ցուցաբերի:

Միգուցե արժե, որ այս ընտրարշավը և ընտրական գործընթացը մյուսներից տարբերվի նրանով, որ հասարակությունը ոչ թե լինի քաղաքական ուժերին լսողի դերում, այլ ինքը ասի իր ասելիքը, ասի՝ «լսեք, ես ձեզ լսել եմ շատ երկար, լսել եմ բազմիցս, իսկ հիմա դուք ինձ պետք է լսեք՝ կամ անում եք այն, ինչ ես եմ ակնկալում և պահանջում, կամ հեռանում եք ընդմիշտ, հեռանում եք անվերադարձ` լինեք իշխանություն, թե ընդդիմություն»: Եթե հասարակությունը սովորականի պես անտարբեր գտնվի, սովորականի պես վաճառի իր ձայնը, սովորականի պես խաբվի պարզապես ասֆալտին, մանր-մունր այլ գործողությունների, որ կանի իշխանությունը, ապա կյանքն էլ կշարունակվի սովորականի պես, և պետությունը սովորականի պես կշարունակի գլորվել դեպի փոսը: Այդ ամենը կանխելու համար պետք է ընդամենը, որ հասարակությունը սովորականի պես չկուսակցականանա, այլ քաղաքացիականություն ցուցաբերի այս ընտրությանն ու սկզբունքային դիրքերից պահանջներ ներկայացնի բոլոր կուսակցություններին՝ կա՛մ կատարում եք, կա՛մ բավարարում եք, կա՛մ հեռանում:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30