Երգչուհին գտնում է, որ պետք է ապրել առանց սկանդալների:
Ռուս ճանաչված երգչուհին ««eg.ru»-ին պատմել է անձնական կյանքի, այդ թվում՝ արաբ շեյխի գայթակղիչ առաջարկը մերժելու մասին:
Նրա ասելով՝ դա եղել է իր ապագա ամուսնու հետ ծանոթանալուց մեկ ամիս առաջ: «Սկզբունքորեն ես կարող էի ընդունել այդ առաջարկը: Յուրաքանչյուր նորմալ մարդու էլ դրամ պետք է: Բայց ես գիտակցում եմ, որ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում եւ ամեն ինչի համար պետք է վճարել: Հնարավոր էր չէ՞, որ շեյխն այնուհետեւ ինձ չթողներ դուրս գալ իր երկրից, կամ ընթրիքից հետո այլ բան էլ ցանկանար: Եվ դրա համար էլ ես կտրականապես մերժեցի՝ ասելով «ոչ», – պատմել է Լելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ