Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հիմա կոալիցիայի անխտիր բոլոր անդամները փորձում իրենցից վանել պատասխանատվությունը

Ապրիլ 11,2012 10:36

Արթուր Բաղդասարյանը, մոռանալով, որ, որպես կոալիցիայի անդամ, իրենք մյուս երկուսի հետ հավասարաչափ պատասխանատու են առնվազն  վերջին 4 տարիներին երկրում ստեղծված աննախանձելի իրավիճակի համար, հայտարարում է, թե տարբեր ոլորտներում օրինականության և արդարության սով է:

Նույն կուսակցության մեկ այլ առանցքային ներկայացուցիչ` Հեղինե Բիշարյանը, ասում է, թե անցած տարիներին կոալիցիան իրեն արդարացրել է, ու եթե նորից իրենց ուղղված առաջարկ լինի, կհամաձայնեն կոալիցիա կազմել:

Խնդիրը ՕԵԿ-ին բնորոշ այս հերթական անսկզբունքայնության մեջ չէ, այլ մի պարզ հարցադրման` ի վերջո, ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանում թղթի վրա գործող կոալիցիան: Եթե  այն համատեղ պատասխանատվություն ստանձնելու նպատակ էր հետապնդում, ապա անհասկանալի է` ինչո՞ւ են հիմա իշխանական կոալիցիայի անխտիր բոլոր անդամ-կուսակցությունները փորձում իրենցից վանել այդ պատասխանատվությունը:

Երբ անհրաժեշտ է պաշտպանվել, կոալիցիոն ուժերն իրենց համար ստեղծում են վիրտուալ, եթերային ինչ-որ չար վհուկ ու փորձում համոզել, թե այդ անտեսանելի վհուկն է բոլոր խնդիրների ու ախտերի մեղավորը: Իսկ երբ հարձակվելու անհրաժեշտություն է լինում, անմիջապես հագնում են վարդագույն ակնոցներ: Կոալիցիան վերածվել է աննպատակ ինչ-որ գոյացության, որտեղ «պատասխանատվություն» կատեգորիան ընդամենը վերածվել է պինգ-պոնգի գնդակի:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30