Թեեւ անձնագրային եւ վիզաների վարչությունը պատգամավորության թեկնածուներին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տալու մասով իր գործն ավարտված է համարում, սակայն մենք շարունակում ենք շարքային ընտրողներից ահազանգ ստանալ, որ իրենց ընտրատարածքի այս կամ այն թեկնածուն ամիսներ շարունակ բացակայել է հանրապետությունից, սակայն նրան տրամադրվել է այդ տեղեկանքը։ Օրինակ, մեզ ահազանգել էին Ջերմուկի ընտրողները։ Նրանք զարմանք էին հայտնում, թե ինչու է իրենց ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին տեղեկանք տրվել մշտական բնակության վերաբերյալ, մինչդեռ նա ամբողջ տարին գտնվել է Հայաստանից դուրս։ Քաղաքացիների բողոքների մասին տեղեկացրինք պատգամավորության թեկնածուին՝ Աշոտ Արսենյանին։ Նա նախ խոստացավ մեկուկես ժամից պատասխանել մեր հարցերին, սակայն երբ խոստացված ժամին զանգահարեցինք, միանգամից վրա տվեց. «Ես ձեր հարցին չեմ պատասխանի, էդ ո՞նց ա միայն ձեզ են ահազանգել, ես որեւէ բան ձեր թերթի համար չեմ ասելու, վերջ»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»
Կարդացեք նաև