Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ՀԱԿ-ի «անօրինական» հավաքի մասին. «Այ քեզ բա՜ն»

Ապրիլ 11,2012 00:45

Արագածոտնի մարզի Աշտարակի եւ Ապարանի քաղաքապետարանները հայտարարություն էին տարածել, որ ՀԱԿ-ը իր քարոզարշավը սկսել է օրենքի խախտումով: Ըստ հայտարարության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը պահանջում է, որ հավաքի մասին իրազեկումը լիազոր մարմնին պետք է ներկայացնել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ: Մինչդեռ հավաքի մասին իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման նույն օրը՝ ապրիլի 10-ին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ դուք համաձա՞յն եք, որ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է: Նախընտրական քարոզարշավ է, չէ՞, իսկ եթե քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումը կարող է որակվել որպես անօրինականություն, որեւէ մեկնաբանություն չունեմ: Մենք կարող ենք գնալ ցանկացած տեղ, հանդիպենք մեր ընտրողների հետ: Այ քեզ բա՜ն»:

Իսկ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հարցը լսելուց հետո նախ ճշտեց, թե որ լրատվամիջոցից եմ, հետո էլ գլուխը շրջեց ու հեռացավ՝ առանց պատասխանելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30