Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն կառավարման նոր համակարգ է առաջարկում (Տեսանյութ)

Ապրիլ 10,2012 23:55

Խոսակցությունները, թե 21 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանին ծեծեցին ու ստիպեցին ինքնաբացարկի գնալ՝ մտահոգել է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: «Եթե իսկապես, ինքնաբացարկը այդ պատճառով է եղել, ապա դա վատ բան է հուշում: Ոստիկանությունը պետք է մարդու անվտանգությամբ լրջորեն զբաղվեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը՝ կարծիք հայտնելով՝ եթե ընտրություններից առաջ են նման դեպքեր տեղի ունենում, ապա ընտրություններից հետո ավելի բարդ դեպքեր կարելի է սպասել:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, ինչը պարոն Սարգսյանի համոզմամբ, տարբեր է մյուս կուսակցությունների ծրագրերից ու հավատ ներշնչող .«Խոստումներ տալը տարբեր է լինում, եթե խոստումները նրանցն են, որոնք իշխանության մեջ են կամ եղել են, ապա ոչ ոք նրանց չէր խանգարում այդ պարտավորություններն այն ժամանակ անել: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ասում ենք այն, ինչ գտնում ենք անհրաժեշտ իրականացնել: Հստակ մի բան ենք ձեւակերպել՝ այս համակարգից պետք է հրաժարվենք, այս համակարգը հեռանկար չունի: Սա առաջին տարբերությունն է մեր ու մյուս կուսակցությունների: Մենք առաջարկում ենք կառավարման նոր համակարգ»:

«Ես՝ մենք ենք» կարգախոսով առաջնորդվող կուսակցությունը նախընտրական ծրագրում առաջնահերթություններից է համարում ստվերի կրճատումը: «Պետության սեփականություն չկա, ամեն ինչ տվել են մասնավորին, նրանք էլ իրենց գրպաններն են հարստացնում: Եթե ստվերը կրճատենք 2,5 միլիարդ դրամով կավելացնենք բյուջեն»,- վստահեցնում է կուսակցության ղեկավարը: Գյուղատնտեսության ոլորտում դեմոկրատներն առաջարկում են գյուղատնտեսության ռազմավարության նոր ծրագիր, կրթության ոլորտում՝ կրթական ծրագրերի վերանայում, ուսուցիչների ու դասախոսների աշխատավարձերի բարձրացում, մշակույթի ոլորտում էլ է կուսակցությունը ռազմավարական փոփոխությունները կարեւորում, իսկ արտաքին քաղաքականության հարցում գտնում են, որ Ռուսաստանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար ու առաջարկում են երկու երկրների հարաբերությունների զարգացում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30