Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը հիշեց Մարգար Օհանյանին ու Թամամյանին

Ապրիլ 10,2012 22:32

Նախկին զինդատախազ եւ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ուշիում եւ Օհանավանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներին վստահեցնում էր, որ  դատախազությունում, բացի Աղվան Հովսեփյանից, բոլորը ընդդիմադիր են՝ տեղակալներից սկսած. «Չեմ տեսել մեկին, որն այս իշխանություններին պաշտպանի: Սատանեն էնքան սարսափելի չի, ինչքան իր անունն է` ժողովուրդն է ասում: Մի հատ տեսեք ինչի՞ եք վախենում: Մենք պիտի վախենայինք՝ ես, Մյասնիկը, Սասունը, Հակոբը: Ի՞նչ ունեք, տները վարկի տակ են, հողերը վարկի տակ են»:

Նա, նկատի ունենալով բարձրախոսներով ՀԱԿ-ի հանրահավաքն ընդհատող ոստիկաններին՝ նրանց հիշեցրեց Մարգար Օհանյանի ու Հովհաննես Թամամյանի պատմությունը. «Ո՞ւմ միջոցով են իշխանությունները պայքարում մեր ժողովրդի դեմ՝ մեր գյուղապետերի, ոստիկանության, դատախազության, ուժային մարմինների: Միթե՞ որեւէ ոստիկան, կամ ոստիկանապետ Թամամյան Հովիկից ավելի շատ է ծառայել այս ռեժիմին, հիմա ո՞ւր է Թամամյան Հովիկը: Թող իրենք վկայակոչեն որեւէ պետավտոտեսչության պետի, որը Մարգար Օհանյանից ավելի պարկեշտ է եղել: Հիմա ո՞ւր է Մարգար Օհանյանը, այնպես որ սիրելի ոստիկաններ, ձեր ապօրինի հայտարարությունը մի արեք: Սա հանրահավաք չէ, սա ինքնաբուխ հավաք է այս երկու գյուղերի բնակիչների հետ: Մի՛ ծառայեք այս ռեժիմին, մի՛ վարկաբեկեք ձեր ուսադիրները: Մարդիկ թալանել են այս երկիրը, կործանել են: Ընդամենը 10 տարի առաջ ամեն զորակոչին 13 հազար զինվոր էր զորակոչվում, այսօր 6000 էլ չեն կարողանում զորակոչել, որովհետեւ երկիրը դատարկվել է: Որպես նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ եմ ասում՝ եթե նախկինում ինչ-որ արդարություն եղել է, դատարանի ինչ-որ ինքնուրույնություն եղել է, հիմա բացարձակ գոյություն չունի: Դատավորները ոստիկանական օպերից ավելի կամազուրկ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30