Այսօր ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավին օհանավանցիների եւ Ուշիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանը՝ իր հետ մտերմիկ զրույցներից մեկի ժամանակ. «Տարիներ առաջ, երբ ասեցի՝ բայց ժողովորդը գնում է, անհանգստացած էի… թող գնան, ասում է՝ մեզ մի 2 միլիոնն էլ հերիք է: Բերին հասցրին հիմա 2 միլիոնի: Վաղը, մյուս օրը ի՞նչ է լինելու»:
Օհանավանցիներին Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ իրենցից սպասելիքներ չունեն. «Իմ ընկերներին որ նայեք, բոլորը պրոֆեսիոնալ, կայացած մարդիկ են, արդյունաբերության մեջ էլ մեծ հաջողությունների են հասել, գիտության մեջ էլ: Կարծում եք, եթե այս մարդիկ ուզեին՝ չէ՞ին կարող օգտվել այս իշխանության բարիքներից: Կարծում եք այդ մարդկանց առաջարկներ չե՞ն եղել, չե՞ն փորձել գայթակղել, հրավիրել աշխատանքի: Արել են ամեն ինչ, բայց այդ մարդիկ այդ ամեն ինչը թողել, մերժել, գնացել-կանգնել են գյուղացիների առաջ, Օպերայի հրապարակում տասնյակ օրեր վրանների տակ են անցկացրել: Հանուն ինչի՞, հանուն իշխանությա՞ն, հանուն ինչ-որ բանի հասնելո՞ւ…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև