Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արթուր Բաղդասարյան, կբացատրե՞ս` ի՞նչ է նշանակում ադրբեջանական ֆիլմերի փառատոն Գյումրիում»

Ապրիլ 10,2012 22:15

Ինչպես հայտնի է`ԱՄՆ-ի,  Մեծ Բրիտանիայի դեսպանատների և «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում ապրիլի 12-ին նախատեսված է անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, ցուցադրել հայերեն թարգմանված  4 ֆիլմեր, որոնցից մեկը փաստագրական է, մյուսները` գեղարվեստական:

Սա մեծ աղմուկ  եւ իրարանցում  է առաջացրել Գյումրիում: Այսօր մեկը մյուսի հետևից երևույթը դատապարտող  մամուլի ասուլիսներ էին հրավիրվում, իսկ վաղը Վարդանանց հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա:

Մամուլի ասուլիս հրավիրած «Ազգային արժեք» ակումբի անդամներից մեկը` Կարապետ Ներսիսյանը, վիրավորված ու վրդովված ասաց. «Խիստ անհրաժեշտ է, որ նման հարցերը վերցնեն պետական հսկողության տակ, Ազգային անվտանգության խորհուրդ ունենք` Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ, առաջին հերթին նրանք պետք է խառնվեն այդ հարցերին, թե ի՞նչ է նշանակում ադրբեջանական ֆիլմերի փառատոն Գյումրիում և ընդհանրապես Հայաստանում:Նրանք պետք է խառնվեին և միջոցներ պիտի ձեռնարկեին` թույլատրելի և նույնիսկ անթույլատրելի միջոցներ, որովհետև էստեղ ազգի  ինքնասիրության, պահպանման հարցն է, ազգի եսը ճշգրիտ ներկայացնելու հարցն է: Ինչպե՞ս կարող ենք փառաբանել մի երկրի մշակույթ,  որի պրեզիդենտը ընդամենը մի քանի օր առաջ Եվրոնեսթում ֆաշիստներ է  անվանում հայ  ազգին, փառատոնը փառաբանել է նշանակում, ես չգիտեմ ի՞նչ ենք փառաբանում և ու՞մ համար:Ի՞նչ արժեքի մասին է խոսքը,  արժեք իհարկե չակերտներով, որովհետև նրանք արժեքներ ստեղծել չեն կարող, նրանք ընդամենը արժեքները հափշտակող են, պետք է սուսերով ու սրերով դիմավորենք»:

Անդամներից մյուսն էլ `Արմեն Ներսիսյանը, ասաց, որ իրենց  ֆիլմերի բովանդակությունն ընդհանրապես չի  հետաքրքում,թեկուզև անմեղ ֆիլմեր են մշակութային երկխոսության նպատակով.«Փառք Աստծո, այսօր յուրաքանչյուր ոք ինֆորմացիոն հնարավորություն ունի, կարող է ցանկացած ֆիլմ դիտել, բայց փառատոն կազմակերպել, մշակույթի  փառաբանում իրականացնել այդ դաշտում, դա անթույլատրելի է, սա հայ քաղաքացու իրավունքի ոտնահարումն է: Մեր դիտարկմամբ հայ կազմակերպիչ Վանյանը ապազգային կերպար է, որը սերտ համագործակցություն ունի արևտյան կազմակերպությունների հետ և նաև համագործակցում է հակահայկական լոբինգի հետ, և չեմ կարծում , որ գրանտակեր չէ, բայց վտանգավոր գրանտակեր է, կան նաև անմեղ գրանտակերներ»:

«Ազգային արժեք» ակումբի անդամները խոստացան խափանել, բացառել նման ֆիլմերի մուտքը Գյումրի: Կարապետ Ներսիսյանն էլ խորհրդային տարիների մի անկեդոտ  հիշեց. «Հայկական պատվիրակությունը մտնում է Կրեմլ, պահանջում է Հայաստանում բացել ծովային նախարարություն, զարմացած ասում են` Հայաստանը ծով չունի ընդհանրապես, պատվիրակությունը պատասխանում է` բա ո՞նց է,  որ Ադրբեջանում կա մշակույթի նախարարություն: Պատկերացրեք` այսօր այդ մշակույթն ենք քարոզում մեր երկրում »:

Ի դեպ, բանախոսների վտահեցնելով, Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճը, որը գերժամանակակից է, հագեցած  է տեխնիկապես, կտրուկ հրաժարվել է դահլիճ տրամադրել, ֆիլմերը նախատեսված է ցուցադրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Հիշեցենք, որ անցած տարի ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումը մերժվեց թե Երևանում և թե Վանաձորում: Իսկ այսօր այս ակումբի ներկայացուցիչները կոչ էին անում գյումրեցիներին «թույլ չտալ թասիբի քաղաքում անցկացնել ապազգային միջոցառում», որը նախապես ծածուկ է  պահվել, և որի մասին իրենք տեղեկացել են վրացական մամուլից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30