Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք օր շարունակ արջը Ախպրաձոր է իջնում

Ապրիլ 10,2012 22:31

Ախպրաձոր գյուղի բնակիչները տագնապի մեջ են. երեք օր շարունակ արջն Ալագյոլի սարերից գյուղ է իջնում:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ախպրաձոր գյուղի համայնքապետ Լավրենտի Ղազարյանից «Առավոտը» տեղեկացավ, որ ապրիլի 7-ին գյուղ է իջել  արջի քոթոթը, շրջել ու հեռացել: Իսկ ապրիլի 8-ին եւ հաջորդ օրը գյուղ է իջել մայր արջը: Ականատեսների վկայությամբ` գորշ արջը մեծ է եւ կունենա  շուրջ 300 կգ քաշ:

Երեկոյան ժամերին արջը տնտեսություններին մոտենում է շուրջ 50 մետր հեռավորությամբ, զննում, սակայն չի վնասում: Լ. Ղուկասյանը պատմում է, որ գյուղի տղամարդիկ մոտեցել են արջին, արջը շփոթվել է, մի քանի քայլ առաջ եկել, հետ գնացել, հետո փախել:

Ախպրաձորի երիտասարդները հետեւել են արջին` որջը գտնելու եւ վնասազերծելու նպատակով, սակայն գյուղապետը հետ է պահել նրանց:

Արջի այցելությունների մասին տեղեկացվել է Վարդենիսի քաղաքապետարանի համապաստախան ստորաբաժինը, սակայն գյուղում ոչ մի քայլ չի ձեռնարկվել` արջի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար: Ընդամենը 364 բնակիչ ունեցող գյուղի վերին թաղի  բնակիչները վախենում են, հենց մութը սկսում է ընկնել:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30