«Մենք օրենքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ եւ նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի եւ Երեւանում վերջնականապես կհաղթանակի մայրաքաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»,- Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս շրջանում, երբ հանուն «էլիտար» կառույցների դիմազրկվում էր Երեւանը՝ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում տարբեր բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցնում:
Էրեբունցիների հետ հանդիպման ժամանակ նախագահը նաեւ խոսեց այն մասին, թե ինչպես է իր իշխանությանը հաջողվել պաշտպանել հայրենի տնտեսությունը ճգնաժամից: Ասաց, որ իր համոզմամբ Հայաստանը կարող է դառնալ «ծաղկող արդյունաբերական» երկիր ու ընդամենը մի քանի տարի է պետք դրան հասնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև