Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը մեկնաբանում է՝ ինչու իրենք «մի բարի պտուղ» չեն եղել (Տեսանյութ)

Ապրիլ 10,2012 20:19

«Այս թիմում եղել են մարդիկ, որ իշխանությունում եղել են եւ երեսներս բաց եկել ենք ձեզ մոտ: Մեր հետեւից ամեն ինչ ասել են: Ասել են՝ լույս ենք գողանում, մազութ, փող ենք գողանում, կոնյակի գործարան ենք գողանում»,- ՀԱԿ-ի ապարանյան նախընտրական քարոզչության ժամանակ այսպես սկսեց իր խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով՝ «Բա ես կամ նախագահը կոնյակի գործարանը որ գողացած լինեինք, մենք այսօր միտինգի կարող էինք գալ ձեր մո՞տ: Բայց երբ որ ես գամ իշխանության, կասեմ` ով ինչ է գողացել»:

Իր ելույթում պարոն Բագրատյանը մի արտահայտություն արեց. «Մենք էլ մի բարի պտուղ չենք եղել, բայց ինչ-որ չտեսանք մեզանից հետո մի կարգին ուժ գար: Էն մեկը միլիարդատեր է, այ ախպեր, մենք էլ կարայինք անեինք»:

Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց` ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք, որ դուք էլ մի բարի պտուղ չեք: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Նկատի եմ ունեցել, որ մենք իդեալական չենք եղել: Իդեալական ոչ ոք չի, այդքան բան»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, միակ ուժը, որ իշխանության եղել է եւ կարող է երեսը բաց միտինգ անել՝ ՀԱԿ-ն է. «Շատ խոստումներ կլինեն, ամեն ինչ էջ առ էջ գրած, ծրագրավորած է, թե ինչ պիտի անեն գյուղացուն, ուսուցչին, ծննդաբերող մորը, թոշակառուին: Մենք չենք ասում՝ ձեզ աշխատանք ենք տալու, մենք ձեզ թույլ կտանք աշխատանք ստեղծել: Այս տաքսին, որ ստեղ կա՝ լիցենզիայով չի լինելու: Մարդը վերցնելու է, իրիկունը տաքսու նշանը խփի վրեն ու գնա քշի: Մենք տալու ենք ձեզ այդ ազատությունը: Խանութը լիցենզիայով չեք բացելու, որ չթողեն ամեն մեկդ խանութ առնի, խեղդեն, ասեն՝ մեր խանութները, մեր սուպերմարկետները պիտի լինեն, դուք մարդ չեք, դուք պիտի գաք մեր մոտ վարձու աշխատող լինեք»:

Բագրատյանը նաեւ նշեց, որ «Ռեսկո», «Ինգո», «Նաիրի ինշուրանս», «Ռոսգոսստրախ», բոլորը իշխանության մարդկանց են պատկանում ու այսպես ասած «կլպում» են ժողովրդին. «Ի՞նչ ապահովագրություն, տուրք է, եթե ապահովագրություն է, թող մրցակցություն լինի: Թողեք թող 40 հազարի փոխարեն մենք ընկերություն ստեղծեինք՝ 8000-ով կաներ»:

Ի դեպ, ապարանցիների սիրտը շահելու համար Հրանտ Բագրատյանը այսօր  դարձավ ապարանցի: «Կես դրույքով ապարանցի է»,- նրան ելույթից առաջ Մյասնիկ Մալխասյանն այսպես ներկայացրեց, ի պատասխան՝ Բագրատյանը ծիծաղեց ու ուղղեց՝ «Կես չի, մի դրույք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30