Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը խնդրեց քվեարկել ՀՀԿ-ի եւ Մհեր Սեդրակյանի օգտին

Ապրիլ 10,2012 19:39

Երեւանի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ, ներկայումս այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Սեդրակյանը լավ էր նախապատրաստվել իր հարազատ համայնքում Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Սասունցի Դավթի արձանին հարող կայարանամերձ հրապարակում ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները լսելու էին բերվել ոչ միայն համայնքի բնակիչները, դպրոց-մանկապարտեզների եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվները, այլեւ Երեւանի արդյունաբերական պետական քոլեջի ուսանողները: Ոմանք եկել էին դժգոհ, ոմանք՝ ըմբռնումով մոտենալով, բայց բոլորի տրամադրություններն էլ բացվեցին հայկական էստրադայի երգիչ-երգչուհիների ելույթներից, մանավանդ, որ վերջիններս հավաքվածներին անընդհատ «տաքանալու» կոչէր էին անում: Մինչ նախագահը կժամաներ, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սիլվա Հակոբյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ալլա Լեւոնյանը հավաքվածներին բավականին «տաքացրել» էին: Ոգեւորությունն այն աստիճանի էր հասել, որ երիտասարդները նախագահի արտասանած ամեն մի նախադասության վրա հումորներ էին անում, իրար մեջ փսփսում էին՝ «արա, ծափ տվեք, թող պրծնի-գնա, մի քիչ էլ պարենք» ու չէին արժանանում ավագների նախատինքներին:

Նախագահն էլ շնորհակալություն հայտնեց էրեբունցիներին՝ նախկինում իրեն եւ ՀՀԿ-ին տրված ձայների համար, խնդրեց մայիսի 6-ին էլ քվե տալ ՀՀԿ-ի եւ Մհեր Սեդրակյանի օգտին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30