Քիչ անց, Ազատության հրապարակում կմեկնարկի Հայ հեղափոխական դաշնակցության քարոզարշավը։ Մինչ այդ ՀՅԴ-ն երթ էր կազմակերպել. երթը սկսվեց Մատենադարանի մոտից եւ անցավ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Այս պահին Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է, հրապարակի կենտրոնում տեղադրված է մեծ հարթակ, որտեղից հնչելու են ելույթները, նախատեսվում է նաեւ համերգային ծրագիր, իսկ առայժմ մարդիկ, չնայած անձրեւին, պարում են, հնչում են նաեւ ՀՅԴ-ի՝ նախորդ ընտրություններից մեր հանրությանն արդեն հայտնի երգեր։ Նախատեսվում է, որ հանրահավաքն ավարտվելու է հրավառությամբ։