Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը հաստատեց իր պնդումը

Ապրիլ 10,2012 18:18

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարություն է տարածել. «Այսօր իրեն և իր քաղաքական ուժին բնորոշ ոչ կոռեկտ և էթիկայի սահմաններից դուրս հերթական հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով իր իրական դեմքը` նշելով, որ ես սուտ եմ խոսում, երբ ասել եմ, որ ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել այս վերջին 12 տարում:

Ի տարբերություն իրեն, ես խոսում եմ փաստերով՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության մարտի 22-ի եթերում, վերջին հատվածում` 12:15-12:22 րոպեում , Արամ Մանուկյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Այսպիսի ուղիղ եթեր ես «Արմենիա»-ով ունեցել եմ 12 տարի առաջ. Սա ինձ համար լավ առիթ է և շնորհակալ եմ»։

Ցավում եմ, որ նման անուն-ազգանունով անձը կարող է իջնել այդ մակարդակի և մոլորության մեջ գցել հանրությանը»։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն այսօր ասուլիսում հայտարարել էր. «Մի թմբլիկ երիտասարդ կա, իմ անունից խոսում է և ասում, որ ես ասել եմ, թե իբր Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գովելի է», եւ պնդել էր. «Այդ երիտասարդը ուղղակի սուտ է ասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել