Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, պապ… Աստված վկա, ես էն «դուրս ընգածների» նման չեմ» (մենախոսություն)

Ապրիլ 10,2012 18:04

 


 

            Նայում եմ մորս ժպտացող դեմքին և ուզում եմ գոռալ`մաաաաաամ,օգնիր էլի, չգիտեմ` ո՞նց անեմ, չգիտեմ` ո՞րն ա ճիշտ: Ի՞նչ կլինի, հարցրու էլի՝ «բալես, ամեն ինչ նորմա՞լ ա, հո խնդիրներ չունես»:

Կապվել եմ ամուսնացած տղամարդու հետ, ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, էլ չեմ կարողանում դուրս գալ սրա միջից, խրվել եմ, հոգնել եմ…երբեմն մորս եմ մեղադրում…ինչի՞, ինչի՞ էդ պահին դու կողքս չէիր, ախր ընդամենը 18 տարեկան էի, չէի հասկանում՝ ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եմ անում:

Էնքան էի ուզում կողքիս լինեիք էն պահերին, երբ ինձ սպառնում էր, ասում, որ կյանքս դժոխք կդառնա,եթե ես իրեն լքեմ: Էնքան ձեր կարիքն ունեի,երբ կյանքիս վերջ դնելու  անհաջող փորձ էի արել:

Շատերը կծիծաղեն իմ ասածի վրա, բայց  ես գիտեմ, որ ինքն ինձ սիրում ա, հա, սիրում ա: Ասում ա, որ չի թողի ինձ, որ կյանքը ինձ  «կփչացնի», չեմ հասկանում իրան…

Մտածում եմ`ասե՞մ, բայց ո՞նց, ի՞նչ: Չեք հասկանա ինձ…Միշտ ուզել  եմ ազատ լինել, գնալ համադասարանցիներիս հետ խնջույքների, հավաքույթների կամ պարզապես զբոսնելու, բայց դուք ինձ չեեեեեիք թողնում, ինչի՞:Ընդունվեցի համալսարան, բոլորը դասերից հետո գնում էին ուրախանալու, քայլելու, իսկ ես տուն ու միայն տուն: Ընկեր ունենալն ինձ համար արգելված էր: Աստված իմ, ինչի՞ էր տենց:

Տարիներ են անցել, դուք փոխվել եք, ինձ ընդունում եք որպես հասուն, կայացած մարդու: Ես էլ եմ փոխվել, բայց ցանկությունս մնացել է անփոփոխ` ապրել ճիշտ: Հնարավոր ա`էդպես էլ չիմանայի ճշտի արժեքը, եթե չսխալվեի…

Մամ, պապ,  ինձ ներեք,Աստված վկա, ես էն «դուրս ընգածների» նման չեմ մտածում, ես իսկապես չեմ ուզում սենց ապրել, չեմ ուզում ընտանիք քանդել:

Անահիտ Մանուչարյան 

Հ.Գ.  Երբեմն ծնողները այնքան են տարված իրենց խնդիրներով,գումար վաստակելով ու նույնիսկ առօրյայով, որ մոռանում են մի տարրական բան`հետաքրքրվել իրենց  երեխայի մասին: Մոռանում են, որ շատ հաճախ «արգելված պտուղը» միշտ էլ ցանկալի է: Հոգեբան-մարդկանց թիվը գնալով պակասում է…


«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30