Aravot.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Նոր Արեշի բնակիչներից մեկից, որը հավաստիացնում էր, թե այն դպրոցում, որտեղ սովորում է իր որդին՝ դպրոցի տնօրենն ու դասղեկ-ուսուցիչները հատ-հատ զանգահարում են աշակերտների ծնողներին եւ հորդորում գնալ ու մասնակցել Էրեբունի համայնքում այսօր տեղի ունեցող «Սերժ Սարգսյանի հանրահավաքին»։
Համանման տեղեկություն ստացվեց նաեւ համայնքի մանկապարտեզներից մեկի դաստիարակից։
Հավելենք, որ երկու դեպքում էլ՝ եւ մեզ ահազանգած ծնողը, եւ մանկապարտեզի դաստիարակն ասացին, թե հրաժարվել են մասնակցել ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ