Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես, ժուռնալիստ աշխատելով էլ, ընտանիք կպահեմ»

Ապրիլ 10,2012 17:39

Ժուռնալիստը ավելի շատ տղային և ոչ թե աղջկան հարիր մասնագիտություն է: Կարծում են շատերը: Սակայն մի թեթև հայացք գցելով հայկական լրագրողական դաշտին՝ կնկատենք, որ լրագրողների ճնշող մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են: Իրավիճակը նույնն է նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում. միջինը 50 հոգանոց  չորս կուրսերում կան 2 (4-րդ կուրս), 5 (3-րդ կուրս), 3 (2-րդ կուրս) և 4 (1-ին կուրս) տղա: Այս առիթով զրուցեցինք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ: Պարոն Մարտիրոսյանը ֆակուլտետում տղաների քչությունը այսպես է մեկնաբանում. «Բոլորս էլ գիտենք, որ որպես ժուռնալիստ աշխատելու տղաների հնարավորություններն ավելի մեծ են, սակայն հիմա պատկերն այլ է: Կարծում եմ, որ պատճառը հիմնականում ֆինանսական կողմից է: Տղաները մտածում են, որ ժուռնալիստ աշխատելով չեն կարող ընտանիք պահել, սակայն ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ լավ, որակյալ մասնագետը միշտ էլ գնահատվում է և միաժամանակ ավելի բարձր վարձատրվում, իսկ մենք այսօր ունենք այդպիսի մասնագետների կարիքը: Սակայն արդեն 2-3 տարի է, որ կա այդ միտումը և ես հուսով եմ, որ այն գնալով ավելի առաջ կգնա»:

Թեման ավելի պարզաբանելու համար հարցումներ կատարեցինք ֆակուլտետի աղջիկների շրջանում: Հարցվածների 70 տոկոսը  պատասխանեց, որ այս մասնագիտությունն ընտրել է հեռուստատեսությունում աշխատելու համար, իսկ  25 տոկոսի համար այն սիրելի մասնագիտություն է, մնացած 5-ի պատասխաններն տարբեր էին. այստեղ ավելի հեշտ էր ընդունվելը, հենց այնպես են ընտրել, կամ պարզապես հետաքրքրությունից դրդված և այլն:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գրիգորը այս մասնագիտությունը համարում է ամենահետաքրքիրը: «Սիրում եմ ժուռնալիստի մասնագիտությունը, քանի որ այն միշտ նոր է. նոր մարդիկ, ծանոթներ, նոր տեղեր, միջոցառումներ, շփում և ամենակարևորը՝ ակտիվություն, միշտ վազվզոցի, ռիթմի մեջ ես: Ամենաառաջինն ես իմանում նորությունները, ապա իմացածդ փոխանցում ես մարդկանց և արդեն քեզ պատասխանատու ես զգում նրանց առաջ: Եթե մարդիկ մտածում են, որ ժուռնալիստիկայով չես կարող առաջ գնալ, ապա սխալվում են: Ես, ժուռնալիստ աշխատելով էլ, ընտանիք կպահեմ: Ցանկացած ոլորտում էլ լավ մասնագետը գնահատվում է՝ թե՛ ֆինանսական առումով, և թե՛ հարգանքով: Հիմա ես աշխատում եմ մարզային հեռուստաընկերությունում, աշխատավարձս այնքան էլ բարձր չի, բայց իմ լավ աշխատանքին զուգահեռ նաև բարձրանում է, այնպես որ ամեն ինչին էլ պետք է լավ աշխատանքով հասնել, դրա դեպքում հաստատ հաջողություն կունենաս»-, ասում է Գրիգորը:

                                                                          Ակաթի Վահանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30