Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականը զբաղված է ՀՀԿ քարոզչությամբ

Ապրիլ 10,2012 17:23

Չնայած ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հրահանգել էր ռեկտորներին չքաղաքականացնել բուհերը, միեւնույն է՝ դրանց ուսխորհուրդները եղել եւ մնում են հիմնականում «ամենահանրապետականացվածը»:

Դրա վառ ապացույցը այսօր Շարլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված միջոցառումն էր՝ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում, որի գլխավոր դերակատարներն էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսխորհուրդը: Բուհի ուսանողները ոչ միայն ջերմեռանդորեն ելույթ էին ունենում բեմահարթակին, այլեւ ծածանում ՀՀԿ դրոշները:

Aravot.am-ը ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանից հետաքրքրվեց, մի՞թե բուհի ուսխորհուրդը կուսակցական բջիջ է, քաղաքական միավոր, որ ինչ-որ ուժի քարոզչությամբ զբաղվի, չէ՞ որ դա արգելված է օրենքով: «Բայց ո՞վ ասաց, որ մենք բուհի տարածքում քարոզչությամբ ենք զբաղվում, համ էլ մանկավարժական համալսարան չի գրված պաստառին, այլ ՀՊՄՀ ուսխորհուրդ»,- արդարացավ զրուցակիցս: Չէ՞ որ ուսխորհուրդը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանինն է եւ ոչ թե որեւէ կուսակցության մասնիկը: «Ուսանողական խորհուրդը ինքնակառավարվող մարմին է եւ իրավունք ունի մասնակցելու բազմաբնույթ միջոցառումների»,-փորձում էր չնահանջել Վոլոդյան: Նույնիսկ կուսակցական բնու՞յթի միջոցառումների՝ տեղի չէինք տալիս մենք: Ուսխորհրդի նախագահը ասաց, որ կարող են համագործակցել տարբեր ծրագերի շուրջ, որոնք չեն հակասում ուսանողության շահերին:

Իսկ եթե, դիցուք, ՀԱԿ-ից լինի համագործակցության առաջարկ, ինչպե՞ս կվարվեն: «Նման առաջարկ չենք ստացել, որ լինի քննարկման կդնենք»,-եզրափակեց  Վոլոդյա Գասպարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30