Վաղ թե ուշ, Instagram կիրառումն (приложение) ու սոցիալական ցանցը պետք է դառնային որևէ մեծ ընկերության մաս: Այդ մեծ ընկերությունն էլ եղավ Facebook-ը: Վերջինիս ղեկավար Մարկ Ցուկերբերգը իր էջում տեղադրել էր մի գրառում, ըստ որի, ինքը Instagram-ի բաժնետոմսերի համար վճարել է մեկ միլիարդ դոլար. «Սա առաջին դեպքն է, որ մենք գնում ենք ապրանք և կազմակերպություն այդքան շատ օգտատերերով»:
Կատարվածից արդյո՞ք Instagram-ի օգտատերերը գոհ են: Ֆեյսբուքում ասվում է, որ կիրառման կատարելագործումը կշարունակվի, իսկ ուրիշ սոցցանցեր նկար ուղարկելու հնարավորությունը չի վերացվի: Սակայն, փոփոխություններ կլինեն:
Ֆեյսբուքից իմացավ Արամ Արարատյանը