Լրահոս
Օրվա լրահոսը

Լողի սեքս խորհրդանիշը կտրել է երակները

Ապրիլ 10,2012 16:57

Ամերիկացի ճանաչված լողորդուհի Ամանդա Բիրդն իր «Ջրում արցունքներդ չեն երեւում» գրքում խոստովանել է, որ դեպրեսիայի հերթական նոպաներից մեկի ժամանակ ցանկացել է կյանքին վերջ տալ:

Ամանդան, որ ԱՄՆ-ի սպորտի պատմության մեջ երկրորդ ամենակրտսեր լողորդուհին է, որ 1996 թվականին 14 տարեկանում դարձել է օլիմպիական չեմպիոն, գրքում գրել է, որ իր ներկայիս ամուսինը` Սաշա Բրաունը, 2007 թվականին իրեն լողասենյակում հայտնաբերել է արյան լճակի մեջ թաթախված եւ ինքը հրաշքով է ողջ մնացել:

Դեպրեսիաները Ամանդային հետապնդում են դեռ դպրոցական տարիքից: Բայց նա հիմա հակադեպրեսանտներ չի օգտագործում, անհրաժեշտության դեպքում գնում է հոգեբան թերապեւտի մոտ եւ պատրաստվում է Լոնդոնի օլիմպիական խաղերի որակավորմանը: Նա հայտարարել է, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ եւ դրանից հետո վերադառնալ մեծ սպորտ, որպեսզի 2016 թվականին հանդես գա Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30