Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 21 ընտրատարածքի ծեծված թեկնածուի ինքնաբացարկն ընդունվեց

Ապրիլ 10,2012 16:44

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում քննեց Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները: Հանձնաժողովի որոշմամբ, ՕԵԿ համամասնական ընտրակարգով առաջադրված 3 թեկնածուների՝ ընտրացուցակի 45-րդ տեղում՝ Աշխեն Մանուկյանի, 90-րդում՝ Կարինե Մկրտչյանի եւ Մերի Ղոնյանի գրանցումը ճանաչվեց ուժը կորցրած:

Համամասնական ընտրակարգով, «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի 2 թեկնածուների՝ Երվանդ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի գրանցումը, ըստ թեկնածուների ներկայացրած դիմումների, հանձնաժողովը եւս ճանաչեց ուժը կորցրած:

Ինքնաբացարկի դիմումներ էին հանձնաժողովին ուղարկել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներ. թիվ 1 ընտրատարածքից՝ Արսեն Մանուկյանը, թիվ 21-ից՝ Մերուժան Մխոյանը, թիվ 23-ից՝ Տիգրան Պետրոսյանը եւ թիվ 28-ից՝ Արսեն Ավդալյանը: Նրանց դիմումները հանձնաժողովը բավարարեց: Ինչպես ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, թեկնածուները ինքնաբացարկի պատճառները դիմումում չէին նշել:

Ինքնաբացարկի դիմում էր ուղարկել նաեւ թիվ 37 ընտրատարածքում առաջադրված Մալիկ Թելունցը, սակայն նա ինքնաբացարկը հետ կանչող դիմում էր ներկայացրել ԿԸՀ, իսկ հանձնաժողովը բավարարեց թեկնածուի երկրորդ դիմումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30