Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չապահովվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարեց չկայացած: