Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը «Մարտի 1»-ին չի՞ խառնվել

Ապրիլ 10,2012 16:18

«Սուտ է, թե Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին» օրինագծին»,-ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Նա բացատրում է. «Բովանդակային առումով այդ հանձնաժողովը ավելի շատ մտահոգ է եղել այդ փաստաթղթով, քան համաձայն է եղել կամ դրական եզրակացություն է տվել»

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կարեն Հակոբյանն ասում է, թե այնպես չէ, որ իրենք այս օրինագիծն ընդունելիս հիմնվում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վրա, Սահմանադրությունն է թույլ տալիս զինված ուժերին ներգրավել ներքաղաքական գործընթացներին

Խաղաղ որեւէ հավաք նույնիսկ առանց համապատասխան ծանուցման չի կարող ցրվել, -ասում է պարոն Հակոբյանը։ Ցրելու դեպքում էլ, ըստ նրա, բանակը չի ներգրավվի։ Նրան հիշեցրեցին մարտի 1-ի մասին։ Նախարարության ներկայացուցիչը բառացիորեն ասաց. «Մարտի մեկյան դեպքերին զինված ուժերը մասնակցություն չեն ունեցել»։

Քննարկման մասնակիցները տեղեկացրեցին, որ դահլիճում մարտի 1-ին սպանված զինծառայողի ծնող կա եւ պետք է զգույշ լինել հայտարարություններում։ Ի դեպ, նա Կարեն Հակոբյանը բառացիորեն ասաց նաեւ հետեւյալը՝ նախագահը արտակարգ դրություն է հայտարարում իրավիճակից թելադրված պայմանների դեպքում։ Հարց հնչեց՝ ո՞ր օրենքում է գրված նման բան։ «Չեմ հիշում», -ասաց Կարեն Հակոբյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30