Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցիները՝ Արամ Սարգսյանին. Արամ՝ ամեն ինչ կարամ

Ապրիլ 10,2012 15:58

Այսօր ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Ապարանում բնակիչները Արամ Զ. Սարգսյանին այսպես ողջունեցին ելույթից առաջ՝ Արամ, ամեն ինչ կարամ: Արամ Սարգսյանը հակադարձեց. «Դժբախտաբար, ամեն ինչ չեմ կարա, որ կարենայի՝ էս իշխանություններին կփոխեի»:

Իր ելույթում նա խոսելով ընտրակաշառքների մասին, ասաց. «Բոլորս հո գիտենք, որ Զատիկի ձու, ջեմ, օծանելիք, գարի ու սելիտրա են բաժանում: Բոլորս հո գիտե՞նք, որ մտնելու են տնետուն ու ստիպելու են  իրենց փողը վերցնել՝ վախեցնելով, որ եթե չվերցնես՝ գործից կազատեն: Որ գան, ասեք՝ ախպեր, էդ փողը որտեղի՞ց, էդ հերդ ա՞ տվել, թե՞ մերդ: Էդ փողերը ձեզանից գողացած փողերն են»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ կարգախոսին, Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք հավատալու մի բան ունեն՝ հավատում են Աստծուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30