Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բանկային հատվածում «տաք փողեր» չկային, ասել է ՀՀ վարչապետը

Ապրիլ 10,2012 15:54

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ մեր երկրի բանկային հատվածն ԱՊՀ այլ երկրների համեմատ ավելի լավ էր պատրաս ճգնաժամին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն այս մասին ասել է ՌԲԿ-ի հարցազրույցի ժամանակ:

«Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ մենք բանկային հատվածի բարեփոխումներն ավարտել էինք ավելի վաղ, քան այլ երկրներում, եւ մեր բանկային հատվածում “տաք փողեր” չկային: Վերահսկողությունը շատ ուժեղ էր, եւ բանկերի հրապարակային հաշվետվությունները համապատասխանում էին իրականությանը, չկային վատ ակտիվներ, իսկ իրացվելիությունը պահվում էր բարձր մակարդակի վրա: Ի տարբերություն Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, որտեղ ներգրավված էին միջազգային ֆինանսական շուկաների “տաք փոխերը”, միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը մեզ շրջանցեց», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ճգնաժամը իրական հատվածի միջոցով հարվածեց Հայաստանին իր երկրորդ ալիքով:

«Նախեւառաջ, դա կապված էր Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ: Առաջին հերթին, մեր իրական հատվածում շատ բարձր է ռուսական ընկերությունների մասնաբաժինը: Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում հիմնական ներդրումներն արվում են Ռուսաստանից: Երրորդ գործոնը մասնավոր փոխանցումներն են: Հայաստանի շատ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում, եւ տարեկան մոտ  $ 1 մլրդ-ի մասնավոր փոխանցումները Հայաստանի համար էական նշանակություն ունեն», – ասել է վարչապետը:

«Այս ճգնաժամից մեր քաղած հիմնական դասն այն է, որ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել արտադրական քաղաքականությանը, դիվերսիֆիկացնել ազգային համախառն ներքին արդյունքի կառուցվածքը, իրական հատվածում բարեփոխումները կատարել ավելի արագ տեմպերով»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30