Այսօր Ապարանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ապարանցի ասելով առաջին հերթին մենք հասկանում ենք թասիբ եւ պատվախնդրություն: Ամենավճռական պահերին ապարանցին կարողացել է պաշտպանել իր հայրենիքի թասիբն ու պատիվը: ՀԱԿ-ը իր քարոզարշավը սկսեց Ապարանից, որովհետեւ ապարանցիները հասկանում են, թե ինչ ասել է պատիվ եւ պատվախնդրություն»:
Իր ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Դուք գիտեք, որ ես մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Ինձ ոմանք ասում էին՝ ինչի չգիտե՞ս, որ էդ ընտրատարածքում հիմնականում ապարանցիներ են ապրում: Ես ասում եմ՝ գիտեմ եւ իմանալով եմ առաջադրվել, որովհետեւ պաշտպանել հայրենակցին, նշանակում է պաշտպանել օրինականությունը, արդարությունը: Ես առաջադրվել եմ այնտեղ, որովհետեւ գիտեմ, որ ճշմարտությունը, ՀԱԿ-ը հաղթելու է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է իմանան ,որ իրենք մեր արյունը չեն մարսելու, իրենք խեղդվելու են մեր արյան մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ