Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ՀԱԿ-ը քարոզարշավը սկսել է օրենքի խախտումով

Ապրիլ 10,2012 15:46

Ապրիլի 10-ին Արագածոտնի մարզում իր քարոզարշավն է անցկացրել ՀԱԿ-ը: Քարոզչության վայր նրանք ընտրել են Աշտարակ, Ապարան քաղաքները եւ հարակից մի քանի գյուղեր: Սակայն, քարոզարշավի հենց սկիզբից նրանք զերծ չեն մնացել էական խախտումներից եւ շրջանցել են օրենքով սահմանված մի շարք պահանջներ: Այսպես՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը պահանջում է, որ հավաքի մասին իրազեկումը լիազոր մարմնին պետք է ներկայացնել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ: Մինչդեռ, Աշտարակի քաղաքապետարանին ՀԱԿ-ի կողմից հավաքի մասին իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման նույն օրը՝ ապրիլի 10-ին: Նույն՝ ապրիլի 10-ին է ստացվել հավաքի մասին իրազեկումը նաեւ Ապարանի քաղաքապետարանում: Այստեղ նշված չէ նաեւ հավաքի մասնակիցների սպասվող թիվը, ինչը որ իրազեկմանը ներկայացվող պարտադիր պահանջներից է:

  ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի եւ Ապարանի քաղաքապետարաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30