Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս. Ցեղասպանությունը ոճիր է, որ լկտիաբար ժխտվում է

Ապրիլ 10,2012 15:39

Այսօր «Նոյյան տապան» գործակալության մամուլի սրահում կայացավ «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» անգլալեզու գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ, Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս,
գիտաշխատող Ռուբինա Փիրումյանը լրագրողներն տեղեկացրեց, որ սա իր երրորդ գիրքն է: Առաջինը տպագրվել է 1993 թվականին`Literary  responses to catastrophe, իսկ երկրորդը՝ 2008 թվականին`And those who continued living in Turkey after վերնագրով: «Հուսով եմ, որ ամեն հայի հայացքը ուղղված է մի ոճրի, որը լկտիաբար ժխտվում է: Բոլոր տեղերում տեսնում եմ պայքար` Հայոց ցեղասպանության ընդունման համար: Լավ կլիներ, որ այն ավելի կազմակերպված ու միահամուռ լիներ»,- ասաց տիկին Փիրումյանը:

Նա ցանկանում է, որ իր գիրքը ներդրում լինի ցեղասպանագիտության ոլորտում:

«Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանավորությամբ: Վերջինիս տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ սա երկրորդ գիրքն է, որ տպագրվում է իրենց աջակցությամբ. «Կապ չունի՝ որտեղ է գրվում գիրքը` Հայաստանո՞ւմ, թե այլ երկրում, կարեւորը տպագրվելն է: Բովանդակության առումով գիրքը կարևոր է այնքանով, որ իրենց հույզերը գրականության միջոցով վերապրածներն են արտահայտել»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30