«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Ընտրությունների փոստատար» ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ: Ծրագրի հովանավորներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` Քաունթերփարթ Ինթերնեյշնլ – Հայաստանի միջոցով:
Ս.թ. փետրվար ամսին ծրագրի «փոստատարներն» այցելել են Հայաստանի Հանրապետության 70 բնակավայրեր եւ 18 տարեկան ու ավելի բարձր տարիքի քաղաքացիներից հավաքել նրանց հուզող թեմաներին առնչվող հարցեր` ուղղված 2012թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական կուսակցություններին/դաշինքներին: Հարցումներն անցկացվել են 800 հոգու շրջանում` հիմնախնդիրների վերաբերյալ տվյալների ճշգրտությունն ապահովելով ±3,50% սահմաններում 95% վստահության միջակայքում[1]:
Յուրաքանչյուր հարցվող քաղաքացի իր «նամակում» նշել է համայնքային եւ համապետական նշանակության իրեն հուզող երեքական հիմնախնդիր, ինչպես նաեւ առաջադրել առավելագույնը 3 հարց (ոչ անպայմանորեն նույն ոլորտից)` 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների ու դաշինքների անդամներին:
Կոչ ենք անում 2012թ. խորհդարանական ընտրությունների մասնակից կուսակցություններին ու դաշինքներին իրենց նախընտրական ծրագրերում ու ելույթներում անդրադարձ կատարել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, իսկ ընտրվելու պարագայում ակնկալում ենք կոնկրետ քայլեր դրանց լուծման ուղղությումբ:
Քաղաքացիների կողմից առավելագույնս կարեւորված համայնքային խնդիրների առաջին տասնյակը` ընդհանուր եւ ըստ բնակավայրերի արտացոլված են ստորեւ բերված Աղյուսակներ 1 եւ 2-ում: Առավելագույնս կարեւորված համապետական խնդիրների առաջին տասնյակը` ընդհանուր եւ ըստ բնակավայրերի արտացոլված են Աղյուսակներ 3 եւ 4-ում: Աղյուսակներ 5 եւ 6-ում ներկայացված են համայնքային եւ համապետական խնդիրներին առնչվող հարցադրումները, որոնք խմբավորված են ըստ ավելի շատ հարցադրումներ պարունակող թեմաների եւ ներկայացված` որոշ խմբագրությամբ: Աղյուսակ 7-ում նշված են «Ընտրությունների փոստատար» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից կարեւորվող այլ ոլորտների հարցադրումները` որոշ խմբագրությամբ:
Աղյուսակ 1. Համայնքային կարեւորագույն հիմնախնդիրներ
|
Հիմնախնդիր |
Ընդամենը
|
1
|
Ճանապարհների եւ մայթերի վերանորոգում |
19.20%
|
2
|
Ժամանցի վայրերի(այգիներ եւ այլն) առկայություն եւ բարեկարգումը |
12.20%
|
3
|
Կոմունալ ծառայությունների գներ (գազ, ջուր, էլ.) |
11%
|
4
|
Աղբահանություն եւ աղտոտվածություն |
9%
|
5
|
Ջրամատակարարում եւ խմելու ջրի որակի բարձրացում |
6.90%
|
6
|
Տրանսպորտային ենթակառուցվածքներ |
5.50%
|
7
|
Բնակարանային խնդիրներ |
4.60%
|
8
|
Մանկապարտեզների առկայություն |
4.20%
|
9
|
Ոռոգման համակարգ |
4.10%
|
10
|
Բիզնես վարկերի տոկոսադրույքներ |
4.10%
|
|
Այլ հիմնախնդիրներ[2] |
17.90%
|
|
Դժվարանում եմ պատասխանել |
1.30%
|
|
Ընդամենը |
100%
|
Աղյուսակ 2. Համայնքային կարեւորագույն հիմնախնդիրներ` ըստ բնակավայրերի
|
Հիմնախնդիր |
Բնակավայրի տիպ |
Ընդամենը |
քաղաք |
գյուղ |
1
|
Ճանապարհների եւ մայթերի վերանորոգում |
12.50%
|
6.70%
|
19.20%
|
2
|
Ժամանցի վայրերի(այգիներ եւ այլն) առկայություն եւ բարեկարգումը |
7.60%
|
4.60%
|
12.20%
|
3
|
Կոմունալ ծառայությունների գներ (գազ, ջուր, էլ.) |
8.20%
|
2.80%
|
11%
|
4
|
Աղբահանություն եւ աղտոտվածություն |
5.90%
|
3.10%
|
9%
|
5
|
Ջրամատակարարում եւ խմելու ջրի որակի բարձրացում |
3.20%
|
3.70%
|
6.90%
|
6
|
Տրանսպորտային ենթակառուցվածքներ |
4%
|
1.50%
|
5.50%
|
7
|
Բնակարանային խնդիրներ |
3.60%
|
1%
|
4.60%
|
8
|
Մանկապարտեզների առկայություն |
0.90%
|
3.30%
|
4.20%
|
9
|
Ոռոգման համակարգ |
0.80%
|
3.30%
|
4.10%
|
10
|
Բիզնես վարկերի տոկոսադրույքներ |
2.80%
|
1.30%
|
4.10%
|
11
|
Այլ հիմնախնդիրներ[3] |
10.00%
|
7.90%
|
17.90%
|
12
|
Դժվարանում եմ պատասխանել |
0.80%
|
0.50%
|
1.30%
|
|
Ընդամենը |
60.30%
|
39.70%
|
100.00%
|
Աղյուսակ 3. Համապետական կարեւորագույն հիմնախնդիրներ
|
Հիմնախնդիր |
Ընդամենը
|
1
|
Աշխատատեղեր |
19.90%
|
2
|
Կենսաթոշակներ |
8.30%
|
3
|
Աղքատություն |
8.20%
|
4
|
Գներ/ինֆլյացիա |
6.70%
|
5
|
Աշխատավարձեր |
6.40%
|
6
|
Ցեղասպանության ճանաչում |
6.10%
|
7
|
Արտագաղթ |
5.30%
|
8
|
Երիտասարդների համար հնարավորություններ |
5.30%
|
9
|
Կոռուպցիա |
4.40%
|
10
|
Հարաբերություններ Ռուսաստանի հետ |
3.50%
|
|
Այլ հիմնախնդիրներ[4] |
25.60%
|
|
Դժվարանում եմ պատասխանել |
0.30%
|
|
Ընդամենը |
100%
|
Աղյուսակ 4. Համապետական կարեւորագույն հիմնախնդիրներ` ըստ բնակավայրերի
|
Հիմնախնդիր |
Բնակավայրի տիպ |
Ընդամենը |
քաղաք |
գյուղ |
1
|
Աշխատատեղեր |
12.10%
|
7.80%
|
19.90%
|
2
|
Կենսաթոշակներ |
5.70%
|
2.60%
|
8.30%
|
3
|
Աղքատություն |
4.80%
|
3.40%
|
8.20%
|
4
|
Գներ/ինֆլյացիա |
4.70%
|
2%
|
6.70%
|
5
|
Աշխատավարձեր |
4.90%
|
1.50%
|
6.40%
|
6
|
Ցեղասպանության ճանաչում |
3.40%
|
2.70%
|
6.10%
|
7
|
Արտագաղթ |
3.20%
|
2.10%
|
5.30%
|
8
|
Երիտասարդների համար հնարավորություններ |
3.30%
|
2%
|
5.30%
|
9
|
Կոռուպցիա |
3.30%
|
1.10%
|
4.40%
|
10
|
Հարաբերություններ Ռուսաստանի հետ |
1.80%
|
1.70%
|
3.50%
|
11
|
Դժվարանում եմ պատասխանել |
0.10%
|
0.20%
|
0.30%
|
12
|
Այլ հիմնախնդիրներ[5] |
16.80%
|
8.80%
|
25.60%
|
|
Ընդամենը |
64.10%
|
35.90%
|
100.00%
|
Աղյուսակ 5. Համայնքային նշանակության հարցադրումներ
- 1. Միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների վերանորոգում
- Էս ի՞նչ վիճակ է, գոնե տեսնո՞ւմ եք, ճանապարհներն ինչ ահավոր վիճակում են: Ինչու՞: Ե՞րբ են նորոգելու ճանապարհները:
- Ե՞րբ են Երեւանի կենտրոնի ճանապարհները նորմալ ասֆալտապատվելու:
- Ճանապարհները գյուղերում քանդված են: Ինչու՞: Ե՞րբ են ասֆալտապատվելու գյուղական ճանապարհները:
- Ո՞վ է նորոգելու մեր գյուղի ճանապարհները, ինչպես նաեւ մարզային ճանապարհները:
- Կարո՞ղ եք ներհամայնքային ճանապարհները կարգի բերել:
|
2. Ժամանցի վայրերի առկայություն եւ բարեկարգում
- Արդյո՞ք կան ծրագրեր, որոնց համաձայն մարզերում զբոսայգիներ կկառուցվեն:
- Ինչո՞ւ են այգիները վերացնում, իրենց համար խանութ եւ բանկ սարքում: Ե՞րբ պետք է այս ամենի վերջը գա:
- Հնարավոր չէ այնպես անել, որ Երեւանի կենտրոն համայնքի այգիների տեղը շենքեր չկառուցեն ու ճանապարհը չնեղացնեն, ինչպե՞ս եք այս խնդիրը լուծելու:
- Ինչո՞ւ ոչինչ չի արվում մեր համայնքում այգիների կառուցման հարցերով: Ինչո՞ւ են ժամանցի վայրերը կենտրոնացել միայն որոշ տեղերում:
|
3. Աղբահանություն եւ աղտոտվածություն
- Ինչո՞ւ աղբահանությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում:
- Կոնկրետ ի՞նչ եք անելու աղբահանության կարգավորման համար:
- Գյուղում աղբահանություն ընդհանրապես չի կատարվում, մարդիկ աղբը թափում են` որտեղ պատահի, գյուղերն աղբահանության կարիք ունեն, աղբոտվում է նաեւ բնությունը: Ինչու՞: Ի՞նչ է լինելու սրա վերջը:
- Ինչո՞ւ աղբը չի հեռացվում բակից: Գարշահոտը լցվում է տուն: Ինչո՞ւ պետք է մենք վճարենք աղբահանության համար, բայց աղբը մնա:
- Աղբահանության համակարգ չկա, հանրային զուգարաններ չկան, եղածների պայմաններն էլ ահավոր են: Ի՞նչ եք անելու:
- · Աղբահանություն գոյություն չունի, տեղյա՞կ եք, թե՞ որ ձեր տան կողքուբոլորը մաքրում են, գիտեք ամեն տեղ մաքրում ե՞ն:
|
4. Կոմունալ ծառայությունների սակագներ
- Կոմունալ ծառայությունների գները շատ բարձր են, չենք կարող մուծել, ի՞նչ եք մտածում այդ մասին:
- Կոմունալ ծառայությունների գները շատ բարձր են, հնարավոր չէ՞ ցածրացնել:
- Կոմունալ սակագները երբվանի՞ց են իջնելու եւ ինչքա՞ն են իջնելու:
- Գազի գինը թանկ է, ինչու՞ չէք իջեցնում, կամ որ ընտրվեք` իջեցնելու՞ եք թե՞ չէ:
- Ձեր կարծիքով ես թոշակառու լինելով ինչպես 2000 դրամ վճարեմ, որ իմ կոյուղու խնդիրը լուծեք, բացատրեք` հասկանամ:
|
5. Ջրամատակարարում եւ խմելու ջրի որակի բարձրացում
- Ջրամատակարարումը գյուղում լավ չի գործում, ունենք ջրի խնդիր եւ դա գալիս է ջրագծերի հին լինելուց, ե՞րբ եք լուծելու էս հարցը:
- Անունով ջրամատակարարումը շուրջօրյա է, սակայն 4 ժամ ենք ընդամենը ջուր ստանում, բացատրեք խնդրեմ` ինչո՞ւ, չէ՞, որ մենք վարձերը մուծում ենք:
- Հնարավո՞ր է ջրամատակարարումը կազմակերպել այնպես, որ բոլորը տանը լինեն էդ ժամին:
- Ամենաբարեխիղճ կոմանալ ծառայության վճարող եմ, բայց իմ ջուրը ժամով է, որ ընտրվեք խոստանու՞մ եք մեր ջուրը դարձնել շուրջօրյա:
- Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել Երեւանի Կենտրոն համայնքի ջրի ճնշումը, որ կարողանանք նորմալ օգտագործել:
|
6. Տրանսպորտային ենթակառուցվածքներ
- Հնարավոր չէ՞ տրանսպորտի աշխատանքային ժամերը երկարացնել, ի՞նչ կարող է անել ԱԺ-ն դրա համար:
- Տրանսպորտում իրար գլխի են նստում, վարորդները էթիկայի կանոնները չգիտեն: Ի՞նչ կառաջարկեք այս խնդիրը լուծելու համար:
- · Ինչու են վատ վիճակում կանգառները:
- Ինչո՞ւ է մեր տարածքում տրանսպորտը վատ աշխատում:
- Ինչո՞ւ չեն ավելացնում մեր համայնքում տրանսպորտը:
|
7. Մանկապարտեզների առկայություն
- Ինչո՞ւ չկան ավելի շատ մանկապարտեզներ, ի՞նչ եղան մեր մանկապարտեզները, չէ՞ որ բնակչությունը պակասել է, նախկին մանկապարտեզները լրիվ պետք է հերիքեին:
- Մանկապարտեզները քիչ են, տարբեր տեղերից բերում են եւ մի խմբում երեխաների թիվը շատանում է:
- · Ինչո՞ւ մեր գյուղում մանկապարտեզներ չեն կառուցում, էս ո՞ր դարն է:
|
8. Ոռոգման համակարգ
- Ոռոգման ջրերի հարցը ինչպես պիտի լուծեք, եթե ընտրվեք, ինչո՞ւ մինչեւ հիմա չեք լուծել, շատ բարդ հարց է՞:
- Պայմանագիրը կապում են, բայց ջուր չենք ստանում, առուները կեղտի մեջ են: Ոչ մաքրում են, ոչ ջուր են տրամադրում: Ե՞րբ եք ուշադրություն դարձնելու այս խնդրին, կարող եք հստակ ասել, թե երբ ենք նորմալ ոռոգման ջուր ստանալու:
- Ոռոգման համակարգը շուտ-շուտ լցվում է կեղտով: Հնարավոր չէ՞ հետեւել, որ ժամանակին մաքրվի:
- Ոռոգման ջրերի գները մեր համայնքում շատ բարձր են, ինչո՞ւ:
|
9. Կրթօջախների շենքային պայմանները (դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն)
- Ինչո՞ւ լավ չեք ջեռուցում դպրոցը, ո՞վ է մեղավոր, ասեք իմանանք:
- Ե՞րբ են նորոգվելու համայնքների դպրոցները, էլի ինչքա՞ն ենք սպասելու:
- Դպրոցների շենքային պայմանները բարվոք վիճակում չեն: Հնարավոր չէ՞ միջոցներ ձեռնարկել բարեկարգելու համար, ինչու բավարար միջոցներ չեն հատկացվում բարեկարգման համար, բայց պաշտոնյաները միլիոնանոց ավտոներով են ման գալիս:
- Ե՞րբ կբարելլավեն ու կնորոգվեն մեր մանկապարտեզի սանհանգույցները:
- Ե՞րբ է լուծվելու դպրոցների ջեռուցման հարցը, ինչու մինչեւ հիմա չի լուծվել, չէ՞ որ Հայաստանի հանրապետությունը արդեն 20 տարեկան է, ո՞վ է մեղավոր:
|
Բնակարանային խնդիրներ
- Նման բարձր վարկային տոկոսներով մարդիկ չեն կարող բնակարան առնել, հատկապես երիտասարդները: Որ ընտրվեք գոնե կնվազեցնե՞ք տոկոսները չափը:
- Հնարավոր չէ՞ արդյոք բազմազավակ ընտանիքներին, որոնք անապահով են, եւ որտեղ կա հաշմադամ, պետությունը բնակարան տա:
- Ի՞նչ պիտի լինի երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը, հիպոթեքը թանկ է եւ ոչ մատչելի:
|
Աղյուսակ 6. Համապետական նշանակության հարցադրումներ
- 1. Աշխատատեղեր
- Ինչո՞ւ մեր երկրում ամեն մի երիտասարդ, որը կրթություն է ստանում չի կարողանում աշխատանք գտնել:
- Հնարավոր չէ՞ աշխատատեղեր ստեղծել, օրինակ. գործարաններ վերականգնելու միջոցով:
- Կարո՞ղ եք երիտասարդների աշխատանքով ապահովվել, որպեսզի երկիրը չլքեն, ինչպես եք անելու:
- Ինչո՞ւ պետք է իմ աղջիկը ավարտի բարձրագույն ու չկարողանա գտնել աշխատանք ու ես մտածեմ Հայաստանից գնալու մասին: Ինչի պիտի ես գործազուրկ լինեմ, տարիքով էլ մեծ չեմ:
- Ինչո՞ւ չեք ավելացնում պետական աշխատողների քանակը:
- Ինչո՞ւ մեր քաղաքում չեն ստեղծում աշխատատեղեր:
- Եթե ընտրվեք, կոնկրետ ասեք` ինչպե՞ս կարելի է երիտասարդների ապահովվել աշխատանքով, որ կարողանան իրենց կյանքը դասավորել:
|
- 2. Կենսաթոշակներ
- Ինչու թոշակները չեն բարձրացվում գների բարձրացման պես
- Արդյո՞ք թոշակները այս տարի գոնե 30% կավելացվեն, ինչքան կավելացնեք եթե, դուք ընտրվեք:
- Փորձե՞լ եք ապրել ձեր տրված կենսաթոշակով մեկ ամիս, կարո՞ղ է մարդն ապրել Հայաստանում կենսաթոշակով:
- Ինչու՞ են սահմանված կենսաթոշակների նման ծիծաղելի չափեր: Ինչպե՞ս եք պատկերացնում թոշակառուի մեկ ամսվա կյանքը այդ ծիծաղելի գումարով:
- Մեզ անգործության համար պիտի թոշակ տային, ինչու չեն տալիս:
- Այսօրվա մարդկանց ստացած թոշակը չի բավարարում նույնիսկ կոմունալ ծառայությունների վճարումները կատարման համար: Կարո՞ղ եք խոստանալ, որ կամ թոշակները կբարձրացնեք, կամ էլ` սակագները կիջեցնեք:
- Հնարավո՞ր է կենսաթոշակները բարձրացնել այնքան, որ կոմունալ խնդիրները լուծենք եւ ապագա ունենանք:
|
- 3. Գներ/ինֆլյացիա
- Ինչո՞վ են պայմանավորված թանկացումները, ինչ եք անելու որ թանկացումները չափավոր լինեն կամ չլինեն:
- Ինչո՞ւ եք հարկեր հավաքելուց այդքան պարտաճանաչ, իսկ գների իջեցման գործում ոչ մի բան չեք ձեռնարկում: Ինչո՞ւ:
- Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան թանկ:
- Ինչո՞ւ գները չեն համապատասխանում գոնե միջին աշխատավարձին:
- Ինչո՞ւ են այդքան ցածր աշխատավարձերը:
- Հնարավո՞ր է, որ ընտրվեք, այնպես անեք որ գները իջնեն:
- Ամեն ինչը` սնունդը թանկացել է, մարդիկ չեն հասցնում վճարել: Իջեցնելու՞ եք գների մակարդակը:
|
- 4. Երիտասարդների համար հնարավորություններ
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ երիտասարդները Հայաստանում մնան:
- Ինչո՞ւ հնարավորություններ չեք ստեղծում երիտասարդների համար, երբ պետական եւ մասնավոր բուհերը այդքան մասնագետ են պատրաստում:
- Ինչո՞ւ աշխատեղեր չեք ստեղծում մասնավորապես երիտասարդ մասնագետների համար:
- Ինչո՞ւ չեք մտածում երիտասարդների մասին, ինչու չեք ապահովվում աշխատանքով, ինչ երաշխիք կա որ երբ ընտրվեք այդ հարցը կարգավորելու եք:
- Ինչո՞ւ երիտասարդները իրենց հողում հաստատվելու հնարավորություն չեք ընձեռում:
- Ո՞նց եք պատկերացնում երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը, կոնկրետ ասեք, խնդրում եմ:
|
- 5. Աղքատություն
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի ժողովուրդը ավելի բարեկեցիկ կյանք վարի:
- Անցած տարիներին, իմ իմանալով` աղքատությունը շատացել է Հայաստանում, ո՞վ է մեղավոր: Հնարավո՞ր է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի աղքատությունը վերանա, առաջանա միջին խավ:
- Ի՞նչ անել, երբ 35 տարեկանից բարձր ես եւ քեզ աշխատանք չեն տալիս, իսկ թոշակի կանցնես 65 տարեկանում: Ինչպես ապրել, մի խորհուրդ տվեք:
- Ե՞րբ կբարելավվի մարդկանց սոցիալական վիճակը, լինելու՞ ենք 5 տարի հետո պակաս աղքատ:
- Ո՞նց պետք է աղքատությունը հաղթահարել, հնարավոր է մեծաքանակ օգնություն մարդկանց տրամադրվի, եթե ոչ` ինչպե՞ս:
|
- 6. Աշխատավարձեր
- Կբարձրացվի՞ աշխատավարձի չափը, եթե ընտրվեք, ինչքան կբարձրացնեք, որ գնային այս թանկացումների հետ կարողանանք ապրել:
- Ե՞րբ է նախատեսվում աշխատավարձերի բարձրացում:
- Ի՞նչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի մասնավոր ձեռնարկությունները անցնեն պետական հսկողության տակ` կապված աշխատավարձերի հետ:
- Ինչո՞ւ են այդքան ցածր աշխատավարձերը:
- Ինչու՞ չեն բարձրացնում աշխատավարձերը: Հնարավոր է գների թանկացումից հետո աշխատավարձերը բարձրանան:
|
- 7. Արտագաղթ
- Ի՞նչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի մարդիկ դադարեն Հայաստանից գնալ:
- Հայաստանում արտագաղթը պայամանավորված է աշխատատեղերի բացակայությամբ եւ աշխատավարձերի ցածր մակարդակով, որը նպաստում է երիտասարդների արտագաղթին, ո՞րն է դրա լուծումը:
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան եւ արտագաղթը նվազի Հայաստանում:
- Ինչու՞ չեք բարելավում ժողովրդի վիճակը, որ մարդիկ չփախնեն հայաստանից:
- Ինչո՞ւ չեք ստեղծում այնպիսի պայմաններ, որ ժողովուրդը չգնա երկրից:
- Ինչպե՞ս եք պատկերացնում արտագաղթի պրոբլեմի լուծումը:
- Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեք, որ արտագաղթի մակարդակը նվազի:
|
- 8. Բանակում առկա խնդիրներ
- Ինչու ավելի ուշադրություն չեք դարձնում բանակին:
- Ինչու չեք հետեւում կարգուկանոնին բանակում, եթե ընտրվեք ինչպես եք անելու որ բանակում իրար չսպանեն:
- Ինչու՞ ճիշտ ծառայություն չկա: Ինչի՞ եք անում էնպես, որ մարդիք վախենում են գնալ բանակ, ով է մեղավոր էս վիճակի համար, ո՞վ պիտի պատասխան տա:
- Ինչո՞ւ եք բանակում ստեղծում այնպիսի իրավիճակ, որ մարդ վախենում է բանակ գնալուց:
- Բանակում ավելանում է սպանվածների, հիվանդությունների թիվը: Ինչպես է կարգավորվելու այս հարցը: Ամոթ չէ՞, որ հիվանդությունից զինվոր է մահանում բանակում:
- Ինչո՞ւ են բանակում երիտասարդ զինվորները զոհվում:
|
- 9. Կոռուպցիա
- Հնարավո՞ր է ինչ-որ կերպ կոռուպցիան կրճատել մի քիչ:
- Ինչո՞ւ իշխանությունները չեն կարողանում կոռուպցիան հաղթահարել:
- · Եթե ընտրություններն անցկացվեն արդար ճանապարհով դա կխթանի կոռուպցիայի վերացումը:
- Ե՞րբ եք հսկելու կոռուպցիան ձեր դաշտում:
- Ինչու՞ չեք հետեւում կոռուպցիային:
- Կոռուպցիայի գոնե ինչ-որ պայքար ընթանո՞ւմ է, թե՞ ոչ:
|
- 10. Առողջապահական խնդիրներ
- Ե՞րբ պիտի առողջապահական համակարգը անվճար դառնա:
- Ինչո՞ւ բուժհիմնարկներում հիվանդ թոշակառուներին լավ չեն վերաբերվում:
- Կարո՞ղ եք բարձրացնել բժիշկների որակավորումը:
- Ինչո՞ւ բժիշկները չեն օգնում, որ առանց գումարի վերցնեմ էպիկրիզը:
- Ինչո՞ւ անվճար չէ բժշկական օգնությունը գոնե այն մարդկանց համար, ովքեր իսկապես չունեն վճարելու հնարավորություն:
- Հիվանդ, անապահով մարդիկ փող չունենալու պատճառով չեն կարողանում նորմալ բուժսպասարկում ստանալ: Ինչպե՞ս եք պատկերացնում օգնել այդ մարդկանց, եթե ընտրվեք:
- Հնարավոր չէ՞ հիվանդանոցներում թոշակառուներին համար զեղչեր սահմանել:
- Շաքարով հիվանդ եմ, բայց մի ամիս դեղ տալիս են, 2 ամիս չեն տալիս, իսկ թոշակ էլ չեն տալիս, որ գնամ դեղ առնեմ: Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը:
|
Աղյուսակ 7. Իրականացնող կազմակերպությունների կողմից կարեւորված թեմաներով հարցադրումներ
1. Արդարություն
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում որպեսզի արդարություն տիրի երկրում:
- Ինչո՞ւ պատգամավոր ջան, չեք գնում աշխատանքի բայց ստանում եք աշխատավարձ:
- Ե՞րբ եք հասկանալու, որ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե հասկացել եք, ինչու՞ օրենքի առաջ բոլորը հավասար չեն:
- Ե՞րբ է լինելու արդարություն: Ե՞րբ են բոլորը հավասար լինելու օրենքի առաջ: Ինչի՞ եք վիրավորում մարդկանց, այլոց օժտելով անօրինական արտոնություններով:
- Ե՞րբ են հավասար պայմաններ ստեղծվելու բոլորի համար:
- Ինչո՞ւ անարդարությունը վերանալու փոխարեն շատանում ա:
- Ինչո՞ւ օրենքը հավասար չեն բոլորի համար: Պետություն-բնակիչ հարաբերությունները պետք է արդար լինեն, օրենքներն էլ պիտի արդար լինեն: Ինչ եք անելու, եթե ընտրվեք, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն:
|
2. Ընտրությունների արդար անցկացում
- Ինչո՞ւ արդար ընտրություն չեն անցկացնում:
- Ի՞նչ եք անում, որ մարդկանց մոտ ընտրությունների արդար անցկացման հանդեպ վստահություն առաջանա:
- Ի՞նչ եք կարծում, նոր ընտրությունը ինչ-որ բան կփոխի՞, թե էլի օրենքը կգործի մի քանի հոգու համար:
- Ե՞րբ հնարավոր կլինի արդար ընտրությունների անցկացումը, Կապրե՞նք էդքան:
- Հնարավո՞ր է արդյոք արդար ընտրությունների անցկացում Հայաստանում:
- Ինչպե՞ս եք պատկերացնում արդար ընտրությունների անցկացումը:
- Ինչքա՞ն է այս ընտրությունների ընտրակաշառքի նվազագույն չափը սահմանված, ումի՞ց ենք ստանալու:
|
3. Մարդու իրավունքներ
- Երբ կկարգավորվի մարդու իրավունքների պաշպանության ինստիտուտի այն ձեւաչափը, որը հասանալի կլինի ցանկացած շարքային քաղաքացու. այսինքն, երբ քաղաքացին համոզված կլինի, որ իր իրավունքները պաշպանված են:
- Ինչո՞ւ եք ոտնահարում մարդու իրավունքները, ինչ երաշխիք, որ ընտրվելուց հետո չեք ոտնահարի:
- Ինչու՞ պաշպանված չեն երեխաների իրավունքները:
|
4. Բնապահպանություն
- Ե՞րբ պետք է մաքրվի մեր մայրաքաղաքը, ու՞մ համար են այսքան կառուցում:
- Հանքերի շահագործման մոլուցքի վերջը երբ է դրվելու: Ծառահատումները երբ են ավարտվելու:
- Ո՞վ է մեղավոր, որ հանքանյութերը Հայաստանից տանում են ու այստեղ ոչինչ չեն արտադրում:
- Եթե ընտրվեք, դադարեցնելո՞ւ եք Հայաստանի հանքային թալանը:
- Ի՞նչ եք մտածում` բնապահպանական խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու:
- Բնությունը ոչնչացվում է, այգիները ոչնչացվում են: Ո՞վ պետք է հետեւի այս իրավիճակի կարգավորմանը, որ օդ մնա շնչելու:
- Բնությունը վերացնում են նորակառույց շենքեր կառուցելով, օդ չի մնում շնչելու: Ի՞նչ պետք է անել այս գործընթացը դադարեցնելու համար:
|
5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ
- Ե՞րբ կկարգավորվի Ղարաբաղի հիմնահարցը խաղաղ ճանապարհով:
- Ե՞րբ է Ղարաբաղի հարցը լուծվելու: Մինչեւ երբ մենք պիտի պատերազմենք:
- Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը Ձեր կարծիքով: Ինչպես ե՞ք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը:
- Ուզո՞ւմ եք լինի խաղաղություն: Ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը առանց պատերազմի:
- Կլուծվի՞ Ղարաբաղի հարցը, թե՞ մնալու ենք այսպես:
- · Երկրում խաղաղության պահպանման խնդիրը ո՞նց եք ապահովելու:
|
6. Խոսքի ազատություն
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մարդկանց խոսքի ազատությունը ապահովելու համար:
- Ինչո՞ւ է իշխանությունը ոտնահարում խոսքի ազատության իրավունքը:
- Ինչո՞ւ է չարաշահվում խոսքի ազատությունը հեռուստատեսության գեղարվեստական հաղորդումների (սերիալներ) անվերահսկելության պատճառով:
- Ինչո՞ւ այնպես չեք անում, որպեսզի մարդիք հարցերի դեպքում անպայման ազատ ու վստահ բարձրաձայնեն առանց որեւէ մեկից վախենալու: Եթե ընտրվեք ինչպես եք փոխելու էս վախի վիճակը:
|
7. Դատական համակարգ
- Սեփականության հետ կապված խնդիրները ինչո՞ւ դատարանները չեն կարողանում արդարացի լուծել:
- Ինչո՞ւ եք մարդկանց վտարում իրենց տներից եւ բնակարան չեք ապահովում:
- Ինչու՞ չի վերանում կոռուպցիան դատական համակարգում:
- Բոլոր իրավական որոշումները պիտի լինեն արդար, տրամաբանական: Դատավորը իր որոշումների համար պատասխանատու լինի: Իսկ ինչո՞ւ դա չի գործում մեր երկրում: Ի՞նչ եք մտածում պետական այրեր:
- Ե՞րբ կգա այն ժամանակը, երբ դատական որոշումները արագ եւ արդարացի լուծում կստանան:
- Չեք կարծում, որ դատական համակարգի աշխատանքը նորմալ չէ, վերանայելու կարիք ունի: Ինչպես եք արդարադատություն ստեղծելու, եթե դառնաք պատգամավոր:
- Երկրում դատական համակարգը կարելի է ասել չի գործում այն պատճառով, որ շատ անարդարություներ են լինում հենց դատական պրոցեսներում, եւ մեր ժողովուրդի մոտ վերացել է վստահությունը այս ոլորտի վերաբերյալ: Դուք ո՞նց եք վերականգնելու մարդկանց վստահությունը:
- Երկրում դատական համակարգի վիճակը վատ է, որովհետեւ չկա արդարություն եւ օրինականություն: Մեր երկրում, եթե քաղաքացին փորձի ինչ-որ հայց ներկայացնի որեւէ պաշտոնյայի դեմ, այն էլ օրինական` իր շահերը պաշպանելու, ապա նա չի շահի դատը, քանի որ դատական վճիռները կայացվում են անարդարացի, անօրինական եւ ինչու չէ նաեւ կաշառված: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այդ համակարգը խելքի բերելու համար: Եւ արդյո՞ք Դուք ուզում եք, որ նման փոփոխություններ լինեն:
|
8. Սահմանամերձ բնակավայրերի խնդիրներ
- Ինչո՞ւ սահմանամերձ գյուղի ապրող բնակիչներին լուրջ արտոնություններ չեն տրվում ու ինչո՞ւ չեն ուսումնասիրվում նրանց կենցաղային պայմանները: Պատգամավոր ընտրվելու դեպքում, կոնկրետ ի՞նչ եք նախատեսել սահմանամերձ բնակավայրերը զարգացնելու համար:
|
[1] Սույն ուսումնասիրության համար կառուցվել է բազմաստիճան (շերտավորված) նպատակաուղղված պատահական ընտրանք: Ընտրանքի կառուցման սկզբնական փուլերում նպատակաուղղված կերպով առանձնացվել են ընտրանքային միավորները (մարզերը, բնակելի տարածքները), այնուհետեւ իրականացվել է պատահական ընտրություն: Պատահական ընտրությունն արվել է “համակարգված քայլի” սկզբունքով: Որպես հետազոտության գործիք կիրառվել է կիսաստանդարտացված հարցաթերթը, որը բաղկացած է եղել բաց եւ փակ հարցերից:
[2] “Այլ հիմնախնդիրներ”-ի մեջ ընդգրկված են այն տարբերակները, որոնք նշվել են հարցվողների ոչ ավել, քան 3.50%-ի կողմից: Նման խնդիրներն են. Կրթօջախների շենքային պայմանները (դպրոց, մակապարտեզ, մշակույթի տուն), Հեռուստատեսային ալիքների հասանելիություն, Գյուղատնտեսական տեխնիկա, Սեփականության հետ կապված խնդիրներ, Բուժհիմնարկների առկայություն եւ շենքային պայմաններ, Համայնքի բնակչության զբաղվածության խնդիրը, Ինտերնետի հասանելիություն, Համայնքի բարեկարգում, Շենքերի վերանորոգում եւ բարեկարգում, Փողոցների լույսավորություն, Համայնքային հեղինակությունների (գյուղապետեր, համայնքապետեր) ճնշում, Դպրոցների առկայությունը, Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեություն, Էներգոմատակարարման խնդիրներ, Համայնքային սպասարկման ենթակառուցվածքներ, Թոշակառուների եւ կարիքավորների արտոնություններ, Բուժհիմնարկների գործունեության վերահսկում, Համայնքի բնակչության արտագաղթի խնդիր, Հետիոտնի համար անցումներ /ստորգետնյա, վերգետնյա “զեբրա”/, Ֆինանսական համահարթեցում Երեւանի եւ մյուս շրջանների միջեւ, Թափառող շների խնդիրներ, Կրթօջախների կրթական պարագանների եւ միջոցների ապահովվում, Համասեռամոլների առկայության խնդիր, Ձնամաքրման/ճանապարհների մաքրման խնդիր, Խնդիր չկա(գոհ եմ), Անմշակ հողեր, Գյուղատնտեսության ապահովագրություն, Դրամահավաք դպրոցներում, Հիփոթեկային վարկեր, Աղմուկ:
[4] “Այլ հիմնախնդիրներ”-ի մեջ ընդգրկված են այն տարբերակները, որոնք նշվել են հարցվողների ոչ ավել, քան 3.50%-ի կողմից: Նման խնդիրներն են. Առողջապահական խնդիրներ, Բանակում առկա խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, Արդարություն, Ընտրությունների արդար անցկացում, Հարկեր, Մարդու իրավունքներ, Բնապահպանություն, Հարաբերություններ Ադրբեջանի հետ, Հարաբերություններ Թուրքիայի հետ, Ծնելիության ցածր մակարդակ, Խոսքի ազատություն, Դատական համակարգ, Հանցավորության մակարդակ, Փոքր եւ միջին բիզնեսի խնդիրներ, Հարաբերություններ Վրաստանի հետ, Ավանդ, Հարաբերություններ Իրանի հետ, Մամուլի անկախություն, Սպառողնեի իրավունքներ, Հաշմանդամների խնդիրներ, Կուսակցությունների գործունեություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: