Այսօր ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը սկսեց Ապարանից: Մինչ ընտրողների հետ հանդիպելը Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելեց Ապարանի՝ Արցախում զոհվածների հուշարձան եւ ծաղիկներ դրեց: Ապարանցիները Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորեցին այսպիսի վանկարկումներով. «Առանց Աղվան Ապարան: Լե-վոն, Լե-վոն…»: Լեւոն Տեր-Պետրոսյանը ապարանցիներին ուղղեց. «Սխալ բան եք ասում, պիտի ասեք՝ Ռազ-միկ, Ռազմիկ»՝ նկատի ունենալով Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանին: Ապարանցիները Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը լսելուն պես ասացին՝ «Դե Լեւոնն ուրիշ ա, էլի, համեստության տիպար ա»:
Ռազմիկ Պետրոսյանը իր ելույթում կոչ արեց չվաճառել քվեն. «Դա հոգուն հավասար արժեք է, եթե փող են տալիս, նշանակում է՝ ձեզ ապրանքի տեղ են դնում»:
Իսկ Հրանտ Բագրատյանը՝ ընտրակաշառքի հետ կապված, ապարանցիներին զգուշացրեց. «Ով որ էդ փողը վերցնի՝ իրա քթից ա գալու»:
Ստեփան Դեմիրճյանը նկատեց. «Էս ի՞նչ վիճակ է էս Ապարանում, փողոցները գոնե ասֆալտապատեք»:
Կարդացեք նաև
Ապարանցիների դիտարկմամբ՝ Աղվան Հովսեփյանն ասֆալտապատում է միայն իր գյուղի ճանապարհը, նա այս ճանապարհից չի օգտվում: «Նրանց ճանապարհը հայելի է, հայելի»,- ասում էին ապարանցիները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ